21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 20, 2019

Պարոն Վարչապետ, Ձեր թիմի պաշտոնյաներին վարակեք Օրենքի պահանջները կատարելու նկատմամբ Ձեր հետևողական օրինակով

Պարոն Փաշինյան, երեկվա հարց ու պատասխանի ժամանակ օգտատերերից մեկը Ձեզ հարց ուղղեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչեւ երբ պետք է աշխատի բոլորի փոխարեն: Դուք  օգտատերերի հարցին  ֆեյսբուքի ուղիղ եթերով իրավացիորեն ասացիք, որ աշխատում եք բացառապես Ձեր փոխարեն ու շարունակեցիք․ «Անձի համար, որը ցանկանում է քիչ աշխատել, երկրի ղեկավարի պաշտոնը նրանը չէ», «Ես՝ որպես վարչապետ, որպես […]

Ապրիլի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի   22-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում  կհյուրընկալվի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:   ԹԵՄԱ՝   հեղափոխությունից  մեկ տարի անց. հասարակության  տրամադրվածությունը հեղափոխությունից առաջ եւ հետո.  արդյո՞ք  փոխվել է հասարակության կյանքը հեղափոխությունից հետո. սոցիոլոգիական տվյալներ եւ վիճակագրություն:  

Մենք խնայողություններ ենք անում, հետո կաթիլ-կաթիլ տնտեսածը 124 մլն դրամով հանում ենք, որպես ի՞նչ, որ ինչ-որ մարդիկ գնան ռեստորաններում քեֆի՞. Արա Պապյան

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի խոսքով՝ Քաղաքացու օր պետք է լիներ այն ժամանակ, երբ լիներ քաղաքացի, այսինքն՝ լիներ այնպիսի հասարակություն, որտեղ մարդու իրավունքներն իսկապես հարգված են, և որոշողն էլ  լիներ քաղաքացին։ «Օրինակ՝ բոլորս Նոր տարի ենք նշում, ի՞նչ է, պետությունը դրա համար փո՞ղ է հատկացնում, թե՞ պետությունը վստահ չէ, որ այս 124 մլն […]

7 օր առաջնագծում. Արցախի ՊՆ

Ապրիլի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան. Նիկոլ Փաշինյանը՝ Դավիթ Սանասարյանի մասին

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր շաբաթ էր եւ հնարավորություն ունեցա մի փոքր ծանոթանալ այն քննարկումներին, որ ծավալվում են ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի շուրջ։ Եզրակացությունս մեկն է՝ «ախպերական» մտածելակերպը շատ ավելի խորն արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալը։ Նույնիսկ քաղաքացիական ակտիվիստների ու քաղաքական գործիչների համար «ախպերությունը» մնում է աշխարհընկալման հիմնական բանաձեւ։ Թքած […]

Ձյուն է տեղացել նաև Հայաստանի ամենատաք վայրում. Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ձյուն է տեղացել նաև Հայաստանի ամենատաք վայրում, Մեղրիում, սակայն վնասներ չեն լինի, քանի որ ձյան տեղումները դիտվել են +2…+3 ջերմաստիճանի պայմաններում»։

Արտադրել բարձրորակ թանկ ցեմենտ, թե՞ դրսի կլինկերի հիմքով որակը չստուգված էժան ցեմենտ. Բագրատյանը՝ բիզնեսի մասին

Կառավարությունը ցեմենտի  ներկրման համար մաքսատուրք է կիրառում, սակայն ցեմենտի հումքի՝ կլինկերի համար՝ ոչ, ինչը լուրջ խնդիր է առաջացնում ներքին արտադրողի համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ «Արտադրել բարձրորակ թանկ ցեմենտ, թե՞ կլինկերի հիմքով որակը չստուգված էժան ցեմենտ»,-հարցադրում արեց պատգամավորն ու շարունակեց. «Պետք է բիզնեսը […]

Մեռելոցը աշխատանքային օր է, իսկ չե՞ք մտածել, թե ինչու

 Մեռելոցը աշխատանքային օր է … ԻՍԿ ՉԵ՞Ք ՄՏԱԾԵԼ, ԹԵ ԻՆՉՈՒ… …եթե լիներ ոչ աշխատանքային, ապա մինչև ապրիլի 24-ը մնում էր ընդամենը մեկ օր, որը, բանականության կանոններով, ևս կլիներ ոչ աշխատանքային և կտեղափոխվեր մոտակա շաբաթ օրը` ապրիլի 27-ին… իսկ ապրիլի 27-ը «նորեկները» հռչակել են «քաղաքացու օր», որը ես ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ իմ տոնը և տոնելու որևէ ցանկություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի