Գիտնականները երիտասարդությունը պահպանող սննդակարգ են մշակել
Գիտնականները երիտասարդությունը պահպանող սննդակարգ են մշակել: Նրանց տվյալներով՝ երիտասարդությունը կարելի է երկարաձգել՝ օգտագործելով սպերմիդին պարունակող մթերք՝ գրում է newsyou.info-ն: Մասնավորապես իսրայելացի գիտնականները համարում են, որ սպերմիդինով հարուստ մթերքները երկարացնում են կյանքի տոնուսը, կանխում են քաղցկեղը, Ալցհեյմերի, Պարկինսոնի և տարիքային այլ հիվանդություններ: Այդ մթերքների թվում են ոլոռը, սոյան, եգիպտացորենը, թուրինջը, ծլած ցորենը, կապույտ բորբոսով պանիրը: