18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

17-ամյա պարուհին հղիացել է իր կամքին հակառակ սեռական կապից

 Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 2-ին տեղի ոստիկանություն դիմած քաղաքացու դիմումի փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

17-ամյա Ալլա Չ.-ն դիմել է ոստիկանություն և հայտնել, որ այս տարվա փետրվարին իրենց քաղաքում գործող պարային համույթի հանդերձարանում իր պարային զուգընկեր Էդգար Ս.-ն իր կամքին հակառակ հանդերձարանում սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, ինչի հետևանքով ինքը հղիացել է։

Ալլա Չ.-ն ոստիկաններին հայտնել է, որ նախկինում չի դիմել նրանց, քանի որ Էդգար Ս.-ն խոստացել էր, որ իր հետ ամուսնանալու է։

Ոստիկանության ոստիկանությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են տարածքային քննչական վարչություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Էդգար Ս.-ին հայտնաբերելու, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ