24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 4, 2019

Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարաձգման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց. վաղը, հնարավոր է, նա ելույթ ունենա

Վերաքննիչ քրեական դատարանում hետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:   Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանն ասաց, որ նիստը հետաձգվել է, այն կկայանա վաղը՝ ժամը 12։00-ին։ «Վաղը ես կշարունակեմ ու […]

Կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 8-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Ո՞վ է վարչապետին տվել բանկային գաղտնիքները

Կենտրոնական բանկը կարծես թե գոհ է նոր կառավարության հետ աշխատանքից։ Համենայնդեպս, երբ հարցնում ես՝ ինչպես են կառավարության հետ հարաբերությունները, ԿԲ-ականների դեմքին ոգեւորություն է հայտնվում։ Նրանք ազատված են հին իշխանությունների «ճիրաններից», հիմա իրենց ավելի անկախ են զգում՝ ոչ միայն օրենսդրական առումով։ Թեեւ շատերը տարակուսում են՝ կառավարությունները փոխվում են, ԿԲ-ն ու Արթուր Ջավադյանը` մնում։ Նրանք անփոխարինելի են։ […]

Առողջապահության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին. Արթուր Վանեցյան

«Առողջապահության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին, մնացածով քննությունն ընթացքի մեջ է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի ձերբակալությանը։ Ըստ նրա՝ կաշառք տվողի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին, առաջադրվել է մեղադրանք, բայց հաշվի առնելով նրա առողջական վիճակը և տարիքը, […]

Կալանավորելու եք ուղարկեք Գուլա՞գ

Պարոն Վանեցյան. -Բարեւ ձեզ. ինչպե՞ս եք -Ծանր է ԱԱԾ-ի գլխարկը` ծանր … -Հիմա, որ ասվում է` միլիոններ են ծախսվում ֆեյքերի վրա.  -Ու դուք ձեր պայքարի ընթացքում էլի դուրս գաք ձերոնց վրա… հանց եղավ Արսեն Թորոսյանի ու Դավիթ Սանասարյանի դեպքում… -Էս անգամ էլ մարդ չունեք, որ գործից հանեն… -Ինչ է լինելու… -Նստել` դարդ եմ անում… դարդ […]

Մահացել է Գեորգի Դանելիան

88 տարեկան հասակում Մոսկվայում վախճանվել է ռեժիսոր Գեորգի Դանելիան: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ընտանիքի բարեկամը՝ լուսանկարիչ Յուրի Ռոստը: Դա հաստատել են Ռուսաստանի Կինեմատոգրաֆիստների միությունում: Մահվան պատճառները դեռեւս ճշտվում են: Փետրվարին ռեժիսորին հոսպիտալացրել էին թոքերի բորբոքումով, նրա վիճակը ախտորոշվում էր որպես կայուն ծանր: Շնչառությունը լավացնելու համար բժիշկները նրան հատուկ դրել Էին արհեստական կոմայի վիճակում: […]

Կաշառքի մասին ահազանգ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն՝ խնդրելով ուսումնասիրել երկու քաղաքացիների դիմումներ, որոնցում ահազանգվում է իրենցից պահանջված կաշառքի մասին: Նախարարությանը հասցեագրված երկու դիմումներն էլ վերաբերում են Գյումրու թիվ 1 սոցիալական աջակցության տարածքային բաժնի տեսուչների կողմից դրսևորած անբարեխիղճ աշխատանքին: Ըստ դիմումատուների՝ տեսուչները քաղաքացիներին նպաստ նշանակելու դիմաց պահանջել են 2 ամսվա նպաստի գումարը: Ընդ որում, դիիմումներից մեկում նշված է նաև տեսուչի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի