25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 4, 2019

Որոշակի հույս կա, որ ԼՂ կարգավորման գործընթացը կարող է առաջ շարժվել. Մոգերինի

ԼՂ հակամարտության կարգավորման արդյունքում բոլորը շահելու են ամուր խաղաղությունից: Այս մասին Բրյուսելում կայացած Ադրբեջան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստից հետո հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, հայտնում  է Trend գործակալությունը:  «Անցած շաբաթ մենք ականատես եղանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների դրական հանդիպմանը: Բարձր մակարդակով շփումները և կրակի ռեժիմի խախտումների էական […]

Ով դա արել է՝ սրբություն չունեցող անձնավորություն է. Ոստիկանապետը՝ «Եռաբլուրում» մեքենաներից կատարված գողության մասին

Ոստիկանությունը զբաղվում է ապրիլի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից տարածքում կայանված մեքենաներից կատարված գողությունների դեպքով։ «Միանշանակ, ես ինքս դատապարտում եմ նման արարքն ու այն էլ այնպիսի վայրում, ինչպիսին Եռաբլուրն է։ Բայց ես տեղեկացնում եմ, որ մի փոքր էլ այնպես չէ եղել, ինչպես ներկայացվում է։ Հանրության մեջ կան որոշակի մարդիկ, որոնք նշում են, թե դա իրավապահների ներկայությամբ […]

Ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Ապրիլի 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով: Ապրիլի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-5-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով, 6-ի ցերեկը նույնքանով կնվազի, 7-ի […]

Դիվանագիտական վտանգավոր գրոհ՝ Արցախի ուղղությամբ. Ռուբեն Հակոբյան /տեսանյութ/

«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն անդրադառնում է Վիեննայում Մարտի 29-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցություններին։ Քաղաքագետը տարակուսում է, թե ինչու Մինսկի խմբի հայտարարության մեջ տեղ չի գտել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի՝ երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը վերաբերում էր հրադադարի ամրապնդմանը և ինչը բազմիցս խախտել է […]

Մանիպուլյատիվ ինֆորմացիա տարածողը պետական պաշտոնյա է

Վարչապետը ԱԱԾ-ին հանձնարարել է հակահարված տալ մանիպուլյատիվ ինֆորմացիա տարածողներին. Հիշեցնեմ, որ այս մանիպուլյատիվ ինֆորմացիան տարածողը պետական պաշտոնյա է: Ասեմ ավելին, սույն պետական պաշտոնյան մանիպուլյատիվ կերպով օրնիբուն զբաղված է սադիստ, փսիխոպատ մարդասպանի քարոզով… Սպասենք ԱԱԾ արձագանքին: Նարեկ Մալյան հրապարակախոս

Ապրիլի 5-ին «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 5-ին՝  ժամը  11:00-ին,   «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը:  ԹԵՄԱ՝   Փաշինյան-Ալիեւ հանդիպումը.  Մեհրիբան Ալիեւայի հայտարարությունը. Արցախի անվտանգությունը:      Ապրիլի 5-ին՝ ժամը  12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան  Լուսինե Վիրաբյանը: ԹԵՄԱ՝    ՀՀ վարչապետի հանձնարարականը ԱԱԾ պետին ֆեյքերի դեմ պայքարի հարցում. ԶԼՄ-ներում տարածվող ապատեղեկատվությունը. սոցիալական ցանցերում գործող […]

Անկախ նրանից՝ կլինի ֆեյք, թե իրական մարդ, եթե գրառման մեջ հանցակազմ չկա, իրավապահներն անելիք չունեն. ԱԱԾ տնօրեն

Ֆեյքերի դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ ու մտածված, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: «Եթե գրառումների մեջ՝ լինի ֆեյք, թե սովորականա անձ, չկա հանցակազմ, այդտեղ իրավապահ մարմինները որևէ գործունեություն իրականացնելու առիթ չունեն: Եթե կա հանցակազմ, այդ դեպքում ԱԱԾ-ն և մնացած իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել և իրականացնել համապատասխան միջոցառումներ՝ կանխելու և […]

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում

Հայաստնի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում` ԵԱՀԿ Մինսկի համանախագահ-երկրների մայրաքաղաքներից մեկում, հանդիպման ժամկետները համաձայնեցված են, հինգշաբթի հայտնել է ադրբեջանական ԱԳՆ-ի ղեկավար Էլմար Մամեդյարովը: «Մենք այժմ բարի կամքի դրսևորմամբ, պետք է առաջընթաց գրանցենք. Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն իրենց ԱԳՆ ղեկավարներին համապատասխան ցուցում են տվել և շատ շուտով մենք կունենանք […]

ԼՂ հարցի կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է. Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դրական է գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Վիեննայում: «Ողջունում ենք կառուցողական մոտեցումը, որը նկատվել է բանակցություններում: Կշարունակենք աջակցել կողմերին, որպեսզի կյանքին կոչվեն այն գաղափարները, որոնց ըմբռնում է ձեռք բերվել Վիեննայի հանդիպման ժամանակ»,-ասել է Զախարովան: Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը միշտ ամենաակտիվ դերակատարումն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի