06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԼՂ հարցի կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է. Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դրական է գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Վիեննայում:

«Ողջունում ենք կառուցողական մոտեցումը, որը նկատվել է բանակցություններում: Կշարունակենք աջակցել կողմերին, որպեսզի կյանքին կոչվեն այն գաղափարները, որոնց ըմբռնում է ձեռք բերվել Վիեննայի հանդիպման ժամանակ»,-ասել է Զախարովան:

Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը միշտ ամենաակտիվ դերակատարումն է ունեցել ԼՂ հակամարտության կարգավորման գործում և կշարունակի գործել նույն կերպ՝ հավելելով, որ ԼՂ հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ