20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 13, 2019

Զարթոնքում բնակիչները շարունակում են բողոքի ակցիան՝պահանջում են գյուղապետի և դպրոցի տնօրենի հրաժարականը

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում այսօր առավոտից լարված վիճակ է, գյուղացիները փակել են գյուղով անցնող երկաթգծի ճանապարհը և պահանջում են գյուղապետի ու դպրոցի տնօրենի հրաժարականը։ Բողոքի ակցիայի ժամանակ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչել են կրակոցներ, կան բերման ենթարկվածներ։ Այս պահին Զարթոնք գյուղում է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Նա բնակիչներին հորդորեց չգնալ ծայրահեղ քայլերի […]

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց

Ապրիլի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 230 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում առաջնագծում հանդես գալ թելադրողի դերում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: ԱՀ ՊՆ […]

Ոստիկանությունը՝ Զարթոնք գյուղի միջադեպի մասին. կան բերման ենթարկվածներ

Ապրիլի 13-ի վաղ առավոտյան ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է եղել։ Այդ ընթացքում մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները կանխել են միջադեպի հնարավոր անդառնալի հետևանքները։ Բացի այդ, ոստիկանները վնասազերծել են հրացան գործադրած անձին, նրան և միջադեպի մի քանի մասնակիցների […]

Ձգված չկանգնած և աշխատանքից ազատված ՊԵԿ տեսուչը ողնաշարի խնդիր է ունեցել. «սա կարևոր է իմանալ նախևառաջ Նիկոլ Փաշինյանին

Քաղաքական գործիչ Հովսեփ Խուրշուդյանը Նիկոլ Փաշինյանի հորդորով աշխատանքից ազատված ՊԵԿ ծառայող Հայկ Մարտիրոսյանի վերաբերյալ տեղեկություն է հրապարակել։   Ավտոմեքենաների մաքսազերծման՝ Նորագավիթում գտնվող կետում իր աշխատանքից հեռացվեց Հայկ Մարտիրոսյանը, ով թափթփված կեցվածքով էր դիմավորել երկրի վարչապետին: Անկեղծ ասած, առաջին տպավորությունս այդ դրվագից այն էր, որ իրոք այս ծառայողը չի համապատասխանում իր զբաղեցրած դիրքին և կարող է և […]

Ապրիլի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 15-ին՝  ժամը  12:00-ին,   «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գեւորգ Գրիգորյանը եւ նույն կազմակերպության իրավաբան Պավլիկ Փոլադյանը:     ԹԵՄԱ՝   առողջապահական ոլորտում առկա խնդիրները.  բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման համակարգում  գոյություն ունեցող թերությունները:

«Սանիթեք» ընկերությունն այս ողջ ընթացքում անդադար վնասներ է կրել և չի ստացել ոչ մի փոխհատուցում

«Սանիթեք» ընկերությունը հարկ է համարում պարզաբանում ներկայացնել վերջին շաբաթում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Դեռևս նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընկերությունը քաղաքապետարանի հետ քննարկումների ժամանակ նախազգուշացրել էր, որ եթե չլինի համատեղ լուծում, ապա աղբահանության կազմակերպման հետ կապված կարող են ծագել խնդիրներ։ «Սանիթեք» ընկերությունն այս ողջ ընթացքում անդադար վնասներ է կրել և չի ստացել ոչ մի փոխհատուցում։ Տեղեկացնում ենք, […]

Ցեղասպանության մասին Ֆրանսիայի ներկայացուցչի արտահայտությունները հունից հանել է Թուրքիայի արտգործնախարարին

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի սեմինարներից մեկի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Սոնյա Քրիմի միջև: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը: Ֆրանսիայի ներկայացուցիչը իր ելույում նշել էր, որ իր համար շոկային են եղել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի՝ Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի հասցեին հնչեցրած մեղադրական խոսքերը: Շենթոփն […]

Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում

Արդեն մի քանի ժամ է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում։ Գյուղի մեծ թվով բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել են գնացքի ճանապարհը՝ նստելով ռելսերի վրա։ Այս պահին գյուղ են ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ ոչ միայն Արմավիրի մարզից, այլ նաև ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություններից։ SHAMSHYAN.com-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄարտիՄայիսի