Իշխանության իրական եւ ֆեյք արժեքները. Ինչ են սպասում Հայաստանից. 168 ժամ
«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Գյումրիի ավագանին որոշում է կայացրել 1 միլիոն դրամ հատկացնել Քաղաքացու օրը նշելու միջոցառումների կազմակերպման համար։ Որոշումն ընդունվել է միաձայն, առանց որեւէ «դեմ» ձայնի։ Պետք է սպասել, որ առաջիկայում նմանատիպ որոշումներ կընդունեն հանրապետության այլ քաղաքներ ու գյուղեր եւս՝ յուրաքանչյուրը՝ իրեն համապատասխան չափով դրամական հատկացումներ կատարելով Քաղաքացու օրվա միջոցառումների կազմակերպման համար։ […]