«Եվրոպաներում դըմփ-դըմփ հու-ի ցուցահանդեսներ բացելու փոխարեն պայքարեք թուրքական ժխտողականության դեմ». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եվրոպաներում ձեր սուտի հեղափոխության ցուցահանդես բացելու փոխարեն պայքարեք թուրքական և ադրբեջանական մարտահրավերի դեմ:
2015թ. իմ և գործընկերներիս նախաձեռնությամբ ստեղծվեց «Պատգամավորներն ընդդեմ ցեղասպանության»՝ Parliamentarians against Genocide նախաձեռնությունը:
2015-2018 թթ. Պրահայում, Բեռլինում, Սանկտ Պետերբուրգում, Վիլյնուսում, Բրատիսլավայում, Ռիգայում, Տալինում, Աթենքում, Նիկոսիայում և նույնիսկ Տոկիոյում ես, իմ արտասահմանցի գործընկերների հետ,դատապարտելով թուրքական ժխտողականությունն ու ցեղասպանության երևույթը, բացում և իրականացնում էինք ցուցահանդեսներ և միջոցառումներ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի:
Այսօրվա իշխանությունը բացում և իրականացնում է դըմփ-դըմփ-հու-ի հեղափոխության ցուցահանդեսներ:
Քայլեր ձեռնարկեք թուրքական ժխտողականության և Ադրբեջանի հակահայկական ահաբեկչական քաղաքականության դեմ, ոչ թե եվրոպաներում ձեր սուտի հեղափոխության ցուցահանդեսներ կազմակերպեք:
Ինչպես կասեր Սողոմոնը՝ սա էլ կանցնի: Բա հետո ի՞նք եք անելու:
Հ.Գ. Շնորհակալ եմ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բոլոր աշխատակիցներին, 2014-2018թթ. Ազգային ժողովի Արտաքին կապերի, Հանրության հետ կապերի և լրատվության վարչությունների և Արարողակարգի վարչության իմ հարգելի գործընկերներին, հայ համայնքի իմ եղբայրներին և քույրերին, մեր դիվանագիտական ներկայացուցչություններին և, իհարկե, իմ աշխատակազմի տղաներին և աղջիկներին:
Հ.Հ.Գ. Դեռ շատ գործ ենք անելու հանուն Ցեղասպանության միջազգային ճանաչման և Արցախյան հարցի արդար ու հայանպաստ վերջնական կարգավորման»: