22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իշխանության իրական եւ ֆեյք արժեքները. Ինչ են սպասում Հայաստանից. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Գյումրիի ավագանին որոշում է կայացրել 1 միլիոն դրամ հատկացնել Քաղաքացու օրը նշելու միջոցառումների կազմակերպման համար։ Որոշումն ընդունվել է միաձայն, առանց որեւէ «դեմ» ձայնի։

Պետք է սպասել, որ առաջիկայում նմանատիպ որոշումներ կընդունեն հանրապետության այլ քաղաքներ ու գյուղեր եւս՝ յուրաքանչյուրը՝ իրեն համապատասխան չափով դրամական հատկացումներ կատարելով Քաղաքացու օրվա միջոցառումների կազմակերպման համար։ Խնդիրը, սակայն, գումարը չէ, թեեւ Հայաստանի աղքատ համայնքների դեպքում կարեւոր են նաեւ ֆինանսական միջոցները։ Խնդիրն ավելի խորքային է եւ վերաբերում է իշխանության առաջնահերթություններին ու արժեքային համակարգին։

Գործող իշխանության համար հեղափոխությունը գերագույն արժեք է, ամեն ինչից վեր։ Հեղափոխությունը, ինչպես հայտարարել են շատ հեղափոխականներ, վեր է Արցախյան հաղթանակից, չի հայտարարվել, սակայն հեղափոխականների ընկալմամբ, թերեւս, վեր է նաեւ Սահմանադրությունից, եւ, ինչո՞ւ ոչ՝ նաեւ պետությունից։

Հեղափոխության ֆետիշացման մասին են վկայում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արտերկրյա այցերի ընթացքում հնչող ելույթները։ Նա գրեթե ամենուր հանգամանորեն ներկայացնում է թավշյա հեղափոխությունը՝ դա դարձնելով, ըստ էության, որպես Հայաստանի ապրանքանիշ։ Այդպիսին էր նաեւ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ), այն զգալի չափով նվիրված էր հեղափոխությանը։

Նույնիսկ այդ օրերի լուսանկարներով ցուցահանդես էին կազմակերպել ԵԽԽՎ սրահում։ Այս մոտեցման կամ քաղաքականության հիմքում ընկած է այն համոզումը, որ աշխարհը պետք է հուզվի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ ու արժանին մատուցի հեղափոխականներին՝ Հայաստանի գործող իշխանությանը։

Աշխարհը քաղաքավարությունից ելնելով, իհարկե, զմայլվում է հայկական հեղափոխությամբ, սակայն Հայաստանից սպասում է ոչ թե հեղափոխության մասին հուզիչ պատմություններ, այլ ծրագրեր ու առաջարկներ, որպիսիք գրեթե բացակայում են պաշտոնական ելույթներում։

Ինչ վերաբերում է Քաղաքացու օրվան, ապա այն, ամենայն հավանականությամբ, կնշվի մեծ շուքով, իշխանական կառույցներն ամեն ինչ կանեն միջոցառումների մարդաշատությունն ապահովելու եւ տոնին մասսայականության շունչ հաղորդելու համար։ Իշխանությունը բաց չի թողնի այդ առիթով հերթական տեսարանն ապահովելու հնարավորությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ