22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ցեղասպանության մասին Ֆրանսիայի ներկայացուցչի արտահայտությունները հունից հանել է Թուրքիայի արտգործնախարարին

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի սեմինարներից մեկի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Սոնյա Քրիմի միջև:

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ֆրանսիայի ներկայացուցիչը իր ելույում նշել էր, որ իր համար շոկային են եղել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի՝ Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի հասցեին հնչեցրած մեղադրական խոսքերը:

Շենթոփն ասել էր, թե Ֆրանսիայի նախագահի որոշումն անտեսում է ՄԻԵԴ-ի և Ֆրանսիայի սահմանադրական դատարանի որոշումները և սահմանափակում է Ֆրանսիայի քաղաքացիների խոսքի ազատությունը:

Ավելի ուշ ելույթ ունեցած, Չավուշօղլուն  Ֆրանսիային  մեղադրել էր այլ երկրներին նսեմացնելու, իշխելու և քննադատելու մեջ։

Չավուշօղլուն, հիշատակելով  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը հիշատակի օր սահմանելու որոշումը, նշել է, որ դա հակասում է ՄԻԵԴ-ի և Ֆրանսիայի սահմանադրական դատարանի որոշումներին:

Թուրքիայի արտգործնախարարը նաև պնդել է, որ «ցեղասպանության և առհասարակ պատմության հարցում Ֆրանսիան վերջին երկիրն է, որ կարող է դասեր տալ Թուրքիային, քանի Ռուանդայում և Ալժիրում կատարվածները բոլորը շատ լավ հիշում են»:

Չավուշօղլուի այս հայտարարություններից հետո Ֆրանսիայի ներկայացուցիչը, ի նշան բողոքի, լքել է դահլիճը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ