23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Առողջապահության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին. Արթուր Վանեցյան

«Առողջապահության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին, մնացածով քննությունն ընթացքի մեջ է»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանի ձերբակալությանը։

Ըստ նրա՝ կաշառք տվողի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին, առաջադրվել է մեղադրանք, բայց հաշվի առնելով նրա առողջական վիճակը և տարիքը, խափանման միջոցը կալանավորում չի ընտրվել:

ԱԱԾ ղեկավարը հերքեց, որ դեպքը բացահայտել են, որովհետև կաշառք տվողն է հայտնել այդ մասին. «Ոչ, եթե ինքը մեզ հայտներ, որ կաշառք է տանում, իրեն մեղադրանք չէր առաջադրվի, և նա կազատվեր պատասխանատվությունից»:

Հիշեցնենք, որ ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ բժշկական հաստատության տնօրենը նպատակ է ունեցել ապահովել Առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը և նրա հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ: Վերաբաշխման արդյունքում պետպատվերի շրջանակներում տարբեր ծրագրերով հատկացվելիք գումարներով կազմակերպության ֆինանսավորման պակասը լրացնելու համար 2019 թվականի մարտի 30-ին առողջապահության նախարարի տեղակալին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո»:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը», և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «առանձնապես խոշոր չափերով կաշառք տալը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ