26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեկ տարում կիսով չափ նվազել է արտահանումն ու ներմուծումը

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին արտահանումը նվազել է 11.6 տոկոս, իսկ 2018-ին աճը կազմում էր 41 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 52.6 տոկոսով: Արտահանման ծավալների անկումը հիմնականում բացատրվում է Թեղուտից արդյունահանվող և արտահանվող պղնձի, մոլիբդենի դադարով: Արտահանվող այլ ապրանքների ծավալների կրճատում նույնպես կլինի։ 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին ներմուծումը նվազել է 5.6 տոկոս, իսկ 2018-ին աճը կազմում էր 44.4 տոկոս, այսինքն՝ աճի տեմպը նվազել է 50 տոկոսով: Ներմուծման ծավալների կրճատման վրա էական ազդեցություն ունի խոշոր ներդրումային ծրագրերի դադարը, օրինակ՝ Ամուլսարը:

Մտահոգիչ է, որ 2019 թվականի ընթացքում արտահանումը, ի տարբերության ներմուծման, ավելի մեծ տեմպերով է կրճատվել, որը լրացուցիչ արժութային ճնշում կառաջացնի ներքին շուկայում, ինչը կարող է նպաստել ՀՀ դրամի արժեզրկմանը՝ կրճատվող դոլարային պահուստների պայմաններում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ