23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գողն առաջինն է ասում՝ բռնիր գողին. Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին ոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է այսօր կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանի՝ ԱԱԾ պետին տրված հանձնարարությանը՝ բացահայտել ֆեՏարիներ շարունակ իմ մտահոգությունն ու վդովմունքն եմ հայտնել ապատեղեկատվության, սուտ-ֆեյք լուրեր հրապարակելու, պատվիրելու եւ տարածելու դեմ:

Թե իշխանություն եղած ժամանակ, թե դրանից հետո՝ մինչ օրս ականատեսն եմ եղել իմ համեստ անձի, գործընկերերի նկատմամբ թիրախավորված ֆեյք-նյուզերի, նպատակադրված վարկաբեկման: Երբեմն որոշել եմ հարցը լուծել դատական կարգով, հետո թողել եմ՝ ժամանակս եւ ջանքերս իմաստալից եւ լուրջ գործի վրա ծախսելու համար:

Ի վերջո, ֆեյքությունը ժողովրդի լեզվով ասած՝ գիտենք ինչ է: Ես սովոր եմ ամեն ինչ ասել մարդկանց դեմքին՝ ուղիղ ու պատասխան տալ ասածիս ու արածիս համար, այլ ոչ թե թաքնվելով սրա-նրա, համակարգչի թիկունքում՝ «կատու ճղել»:

Ժամանակին Ֆեյք նյուզերի մի մասը հրապարակվում էին այսօրվա իշխանությանը պատկանող տեղեկատվական հարթակներում, զգալի մասը շրջանառության մեջ էր դրվում արդեն հայտնի ուժերի եւ հայտնի կենտրոններից ֆինանսավորվող կազմակերպությունների եւ ծառայողների կողմից: Մեր երկիրը փոքր է ու բոլորը բոլորի մասին գրեթե ամեն ինչ գիտեն:

Հիմա ասածս ինչ է. շանտաժով, ֆեյք-նյուզերի, սուտ տեղեկությունների տարածման արդյունքում  իշխանությունը զավթած, «մանիպուլյացիայի գրոսմայստեր» Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԱԾ պետին հրահանգում է պայքարել ֆեյքերի դեմ՝ խնդիրը տեղափոխելով ոչ ավել, ոչ պակաս ազգային անվտանգության ոլորտ:

Եւ սա ասում է մի մարդ, ով «օդում կախված լուրերի» ձեւակերպման տակ տարիներ շարունակ ապատեղեկատվություն եւ սուտ է տարածել ԱԺ ամբիոնից: Ինչպես կասեր դասականը՝ գողն առաջինն է ասում՝ բռնեք գողին:

Հ.Գ. Հետաքրքիր է՝ Փաշինյանը հիմա՞ էլ է կարծում, որ 2016թ. Ապրիլյան պատերազմում Ռուսաստանի մատը խառն է եւ դա պատերազմ էր Ադրբեջանը ԵԱՏՄ մտցնելու համար:

Հիմա՞ էլ է Փաշինյանը կարծում, որ կարմիր գծերն ու տեսախցիկները պետք է վերացնել:

Հիմա՞ էլ Փաշինյանը ԱԺ պատգամավորների հեռախոսահամարները կհրապարակի, որպեսզի գազազած ամբոխը կին գործիչներին հայհոյի ու սպառնա, թե՞ սա արդեն ազգային անվտանգության հարց է:

Հ.Հ.Գ. Բոլոր հնարավոր ֆեյքերը չպետք է տեղ ունենան մեր երկրում, այդ թվում՝ սիրո եւ համերաշխության ֆեյք քարոզիչները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ