26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արտադրել բարձրորակ թանկ ցեմենտ, թե՞ դրսի կլինկերի հիմքով որակը չստուգված էժան ցեմենտ. Բագրատյանը՝ բիզնեսի մասին

Կառավարությունը ցեմենտի  ներկրման համար մաքսատուրք է կիրառում, սակայն ցեմենտի հումքի՝ կլինկերի համար՝ ոչ, ինչը լուրջ խնդիր է առաջացնում ներքին արտադրողի համար: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Արտադրել բարձրորակ թանկ ցեմենտ, թե՞ կլինկերի հիմքով որակը չստուգված էժան ցեմենտ»,-հարցադրում արեց պատգամավորն ու շարունակեց. «Պետք է բիզնեսը շահութաբեր լինի, ոչ ոք չի ցանկանում վնասով աշխատել»:

Բագրատյանը նկատեց, որ Իրանից ներկրված կլինկերի հիմքով ցեմենտի որակական հատկանիշները հայտնի չեն, սակայն այն էժան է, եւ շինարարները նախապատվություն տալով էժան ցեմենտին, կարող են հետագայում խնդիրների առջեւ կանգնել։

Նա պնդեց, որ կառավարությունը պետք է  աջակցի տեղական արտադրողին, հակառակ դեպքում՝ բազմաթիվ աշխատատեղեր կարող են փակվել: Բագրատյանը հիշեցրեց,  թե ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքստուրքեր կիրառեց ներմուծվող պղնձի եւ ալյումինի վրա՝ պաշտպանելով տեղական արտադրողին  եւ աշխատատեղերը՝ անգամ անտեսելով որոշ երկրների դժգոհությունները։

«Ոչ միայն ներկրվող ցեմենտի վրա պետք է պետտուրք կիրառվի, այլ նաեւ կլինկերի»,– շեշտեց ԲՀԿ պատգամավորը, հավելելով, որ չպետք է տեղական  արտադրողին մենակ թողնել, աշխատատեղերի խնդիր կա։

Նշենք, որ նախօրեին Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով 22 հազար մաքսատուրք է կիրառվելու դրսից ներկրվող ցեմենտի վրա, ինչն արվում է ներքին արտադրողին պաշտպանելու համար: Այս դեպքում Հայաստանում ցեմենտ արտադրողները Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանն է եւ Հրազդանի ցեմենտի  գործարանը:

Ծառուկյանը պնդում է, որ պետք է տուրք կիրառվի նաեւ ցեմենտի հունքի՝ կլինկերի վրա, քանի որ կլինկերը համարյա նույն ցեմենտն է եւ եթե կլինկերի վրա տուրք չկիրառվի, ապա էժան կլինկերով կարելի կլինի Հայաստանում էժան ցեմենտ ստանալ, եւ Արարատի ցեմենտի գործարանի արտադրանքն իր գնով մրցունակ չի լինի: Ծառուկյանը հայտարարել է, որ եթե կլինկերի վրա տուրք չկիրառվի, րենք եւս կլինկերը դրսից կբերեն, իսկ գործարանը կփակվի, կաշխատի միայն կլինկերից ցեմենտ ստանալու արտադրամասը: Արդյունքում, ըստ ԲՀԿ առաջնորդի, հազարից ավելի աշխատողներ կկորցնեն աշխատանքը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ