28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ո՞վ ես դու, ի վերջո, քաղաքացի

«ՏՈՆԴ ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր, ՀՊԱ՛ՐՏ ՔԱՂԱՔԱՑԻ…

Առաջիկա շաբաթ օրը մեր հանրությանն ուղղորդված է նշել Քաղաքացու օրը, սակայն հարց է առաջանում, թե ո՞վ է այդ քաղաքացին: Չէ՞ որ օրացույցում մենք արդեն ունենք մի շարք օրեր, որոնք նշվում են՝ ի պատիվ հասարակության այս կամ այն շերտի. Օրինակ՝ բանակի օրը, կանանց տոնը, մայրության և գեղեցկության տոնը, ընտանիքի օրը, ուսանողների և երիտասարդների օրը, ուսուցչի օրը, երեխաների իրավունքների ու պաշտպանության օրը, բռնադատվածների օրը և վերջապես մայիսմեկյան աշխատանքի օրը, որն ըստ էության վերաբերում է մեր պետությունն արարող ու ստեղծագործ ամողջ հասարակությանը, այսինքն քաղաքացիներին: Ինչու՞ քաղաքացիներին, որովհետև քաղաքացի բառի բացատրությունն ինքնին նշանակում է՝ չափահաս մարդ, որն օգտվում է այդ պետության օրենքներով երաշխավորված բոլոր իրավունքներից և կատարում օրենքներով սահմանված բոլոր պարտավորությունները:

Հիմա հարց է առաջանում, այս նորարարությունը ո՞ր քաղաքացիներին է վերաբերում…

ու մարդիկ՝ ակնածանքով ու մտովի, թերևս պետք է որոշեն. «Չէ, սա ի՛մ տոնը չէ, սա քո՛ տոնն է, քանի որ ես այլախոհ եմ և «հպարտ» քաղաքացի կոչվելու պատիվը չեմ վաստակել, կամ «Ես այն «հպարտ» ուսուցիչը, ուսանողը կամ շարքային քաղաքացին չեմ, ով արժանի է այդ ՆՈՐԱԿՈՉ օրվան»:

Այսկերպ, մենք ստեղծում ենք մի նոր իրավիճակ, որի արդյունքում մարդիկ կրկին պետք է վերհիշեն՝ հասարակությունը երկու իրարամերժ կողմերի բաժանելու ցավալի գործընթացը: Ինչու՞ ցավալի, քանի որ մեկամյա՝ «Սիրո և հանդուրժողականության» անունը կրող հեղափոխությունն առաջին օրերից ձոնեց մարդկանց «հպարտ» կոչվելու իրավունքով, որը շատ արագ վերածվեց «Սևերի ու Սպիտակների» բանակի ու հիմա էլ տոնական օրվա խորհրդով վավերացվում է քրիստոնեա Հայ մարդկանց երկու իրար հակադարձ բանակների բաժանելու կործանարար քայլարշավը:

Դե, տոնդ շնորհավո՛ր, «հպա՛րտ» քաղաքացի.

– Մեկ տարի առաջ 40% ստվերի վերացմանը ծափահարած, բայց այդ ուղությամբ բյուջեում ու սեփական մաշկի վրա էապես ոչինչ չշոշափած քաղաքացի,

– Աղքատության ցուցանիշի աճով մոլորված, ու նախկին «կեղեքողների» միլիոններից մի չնչին մաս անգամ գրպանդ չմտած մեր հզո՛ր քաղաքացի,

– Տնտեսության թռիչքաձև զարգացման խոստումներից կուրացած, զօր ու գիշեր քայլած, բայց այսօր «օպտիմալացման», «հարկային օրենսդրության անբարենպաստ փոփոխությունների» ու կանխատեվող գործազրկությունների զոհը դարձող քաղաքացի,

– Սիրո և համերաշխության մթնոլորտի ստեղծման ցանկությամբ ու դրախտային Հայաստան կերտելու ակնկալիքով գայթակղված, սակայն այժմ այլակարծության համար քարկոծվող քաղաքացի,

– Ազգային ժողովում՝ երկրի բարձրագույն ամբիոնից, վարձու տրանսգենդերի անհասկանալի և անթույլատրելի ներկայությունն ու քարոզը մի լաաաավ ըմբոշխնած լավատե՛ս ու համա՛ռ քաղաքացի….

Թող չստեղծվի այնպիսի տպավորություն, թե վերը շարադրվածը միտված է ստեղծված անհանդուրժողականության մթնոլորտն էլ ավելի խորացնելու համար: Պարզապես, այն արտացոլում է ներկայիս իրավիճակը և դրանից դուրս գալու ճանապարը, թերևս ոչ թե արդեն ավանդույթ դարձած տոնական օրերի մեջ իշխանափոխության վերածված «Հեղափոխության» սեպը խրելն է, այլ բոլորին որպես Հայ եղբայրներ ու քույրեր, հանդուրժող դարձնելու ու միասնականության ուղղորդելու քայլերն են:

Ու որպես այդ քայլերին գնալու ճշմարիտ ուղի լավ կլիներ, որ մեր քաղաքացին փորձեր իր անվանը դաջված ՆՈՐԱԿՈՉ օրվա տոնը փոխարինել, օրինակ Սուրբ Վարդանանց՝ բարի գործի և ազգային տուրքի օրվա տոնի խորհրդով, որն հայեցի է ու բնորոշում է հայ քաղաքացու կերպարը, իր մեջ չունի այլախոհների կամ անհանդուրժողների, հաղթանակածների կամ մերժվածների ու մարդկանց իրարից տարանջատելու այլ գաղափարներ:

Համոզված եղեք, որ այն ավելի ավանդական է, հայապաշտ ու խորապես դրսևորված բարությամբ»։

«Հանրային Շահերի Ազգային Կենտրոն» իրավունքների պաշտպանություն ՀԿ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ