04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյան վարչապետն ընդդեմ պատգամավոր Փաշինյանի

Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով Փաշինյանի կողմից այդքան քննադատված սուպերվարչապետական համակարգը որևէ փոփոխության չի ենթարկվում:

Տարակուսանք է առաջացնում գործող իշխանության կողմնակիցների արձագանքը այս երևույթի նկատմամբ, այն է «ուրեմն այդպես է պետք», «Վարչապետը գիտի, թե ինչ է անում» և այլն:

Սիրելի քաղաքացիներ, միթե այդքան դժվար է հասկանալ, որ սուպերվարչապետական համակարգը հակասում է խորհրդարանական կառավարման համակարգի սկզբունքներին և կանոններին, հակաժողովրդավարական է, խախտում է իշխանությունների բաժանման սկզբունքը, խաթարում է իշխանության ճյուղերի միջև զսպումների և հակակշիռների համակարգի բնականոն և արդյունավետ գործողությունը, և վերջապես, չափից դուրս մեծ իշխանություն է կենտրոնացնում մեկ անձի ձեռքերում:

Նախորդ իշխանության ժամանակ այս երևույթը քննադատվում ու դատապարտվում էր, իսկ այժմ` պաշտպանվում ու ողջունվում:

Սա երկակի և եռակի ստանդարտների անթույլատրելի կիրառում է, որի հետևանքով տուժում է մեր երիտասարդ ու դեռևս խոցելի պետականությունը:

Արթուր Ղազինյան

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ