24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 31, 2019

Իշխանությունները չեն հասկանում, որ ՀՀ-ում կա ազատ մամուլ, որը չի պատկանում որեւէ մեկին. փորձագետ

«Իշխանությունները չեն հասկանում, որ ՀՀ-ում կա ազատ մամուլ, որը չի պատկանում որեւէ մեկին: Մամուլի խնդիրն իր վարկանիշը բարձրացնելն է, ոչ թե այս կամ այն անձին ծառայելը: ՀՀ-ում հիմա լուրջ մրցակցություն կա մամուլի ներկայացուցիչների միջեւ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հունվարի 29-ի այն հայտարարությանը, թե  «իշխանության դեմ հայտարարված է մեդիա-պատերազմ. […]

Մինչ մեզ կոկորդիլոսներով ու պարգևավճարներով շեղում են, Լևոնն աշակերտի միջոցով իրականացնում է իր վաղեմի երազանքը

Ժողովրդի ուշադրությունը շեղելու համար շատ բան հարկավոր չէ. հերիք է Արարատի խեղկատակ մարզպետը հայտարարի, որ կոկորդիլոսը թռչուն է… և գնաց… մի ամբողջ շաբաթ մարդիկ կքննարկեն, կուրախանան: Մինչ իշխանական պրոպագանդիստները մեր ուղեղները լվանում են այս հիմար նյութերով, շեղում են մեզ ՊԵԿ նախագահի քարտուղարուհու պարգևավճարներով, Նիկոլ Փաշինյանը, իբր թե պատահաբար, հանդիպում է Ալիևին: Ինչ-որ հանցավոր պասիվ լուսաբանման […]

Դեպքը ավելի հետաքրքիր է եղել, ուղղակի մինչև չհարցնեմ պարոն Քոչարյանից, չեմ ասի. փաստաբան

Որոշ ժամանակ առաջ Ռոբերտ Քոչարյանին զանգահարել է մոսկվայաբնակ մի հայ և պայմանավորվել ֆիլմում հարցազրույցի համար։ Ռոբերտ Քոչարյանը հարցրել է, թե բացի իրենից, ո՞վ է խոսելու, և զանգահարողը պատասխանել է, որ ենթադրվում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը և այլ անձինք, որ դերակատարում են ունեցել մարտմեկյան իրադարձություններին։ Ռոբերտ Քոչարյանը համաձայնել է հարցազրույց տալ, հետո արդեն իմացել է, […]

Դատախազությունում ոչ մի փոփոխություն չկա. նույն «խուժան» համակարգն ա /տեսանյութ/

Զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Միլենա Ղազարյանը չի հավատում, որ որդին հիվանդության պատճառով է մահացել բանակում: 2010 թ.-ի դեկեմբերի 17-ին Արթուր Ղազարյանին մահացած ներկայացրել են ծնողներին՝ գլխուղեղի լուրջ հիվանդության փաստարկով.«Իմ որդին հիվանդ չի եղել»,-ժխտում է Ղազարյանը: Որդու մահվան բացահայտման գործը կառճվել է: « Ուղիղ 7,5 տարի իմ տղայի գործը կառճվել է: Վարչապետ Փաշինյանին դիմելուց հետո որդուս գործը […]

Պարոն Վանեցյանը, երևի թե տեղյակ չէ, որ նախագիծ է պատրաստվում. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները սպասում են /տեսանյութ/

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր՝ հունվարի 31-ին, բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի դիմաց:  Նրանց խոսքով՝ որպեսզի Բագրատաշենից ներկրեն մեքենաները, իրենց պետք է ընթացակարգ, բայց իրենք չունեն այդ ընթացակարգը:  «Քանի որ սահմանին էլ տեղ չկա, խնդրում ենք ՊԵԿ-ի աշխատակիցներին՝ միջանկյալ լուծում տալ այս հարցին»,-ասաց ակցիայի մասնակիցը:  Հարցին, թե իրենց չե՞ն ասել՝ ինչ ժամկետներում կտրվի ընթացակարգը, ակցիայի […]

Հիմա ես ո՞նց օգնեմ այս հպարտին, որ քահանայի հետ Դուք-ով խոսի. Գուրգեն Եղիազարյան

«Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դպրոցում հանդիպում է քահանային և, ինչպես մամուլում էր գրված՝ ասում է, թե դու այստեղ ի՞նչ գործ ունես… Նախ՝ տարիքով, կրթությամբ, գաղափարով դու չես կարող համեմատվել քահանայի հետ: Եվ հետո՝ քահանայի հետ ՀՀ-ում այդպես չեն խոսում: Մեր եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր պաշտպանը: Դու այն մարդն ես, ով ԼԳԲՏ-ի […]

Բեռնափոխադրողները սպառնում են փակել օդանավակայանի ճանապարհը /տեսանյութ/

Քիչ առաջ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել բեռնափոխադրողները: Նրանք բողոքում են, որ 2018-ից սկսած՝ Հարկային օրենսգրքում տեղ գտած փոփոխությունների արդյունքում իրենց գործը տուժում է: «Հարկային օրենսգրքում կան շատ վատ դրույթներ կոնկրետ բեռնափոխադրողների համար: Ճանապարհային հարկը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում հայ ռեզիդենտ բեռնափոխադրողների և ոչ ռեզիդենտ բեռնափոխադրողների համար: Մեզ մեր շուկայից հանում են»,- […]

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում` Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ին, 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում` ձնախառն անձրևի, հովտային գոտում` անձրևի տեսքով:   Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ին, 3-ից 5-ը սպասվում է առանց […]

Մամուլի ու ազատ խոսքի նկատմամբ հետապնդումները գնալով ավելի սուր բնույթ են ստանալու

 «Մամուլի նկատմամբ իշխանական ոտնձգությունները գործնական տեսք են ստանում Էն, որ Կոնստանտին Տեր-Նակալյան-ին հրավիրում են ԱԱԾ Կյանքի խոսքի գործով ոչ մի քրեական հետագիծ չունի, էն, որ էդ գործն անում ա ԱԱԾ-ն դա ևս չի նշանակում, որ էդտեղ քրեական հետագիծ կա, անգամ էն, որ Կոնստանտինին են հրավիրում (որոշ շրջանակներ էս փաստից ուրախացել են, բայց պարզ չի Կոստյան ո՞ւմ-որտե՞ղ-ի՞նչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԴեկտեմբերիՓետրվարի