27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մինչ մեզ կոկորդիլոսներով ու պարգևավճարներով շեղում են, Լևոնն աշակերտի միջոցով իրականացնում է իր վաղեմի երազանքը

Ժողովրդի ուշադրությունը շեղելու համար շատ բան հարկավոր չէ. հերիք է Արարատի խեղկատակ մարզպետը հայտարարի, որ կոկորդիլոսը թռչուն է… և գնաց… մի ամբողջ շաբաթ մարդիկ կքննարկեն, կուրախանան:

Մինչ իշխանական պրոպագանդիստները մեր ուղեղները լվանում են այս հիմար նյութերով, շեղում են մեզ ՊԵԿ նախագահի քարտուղարուհու պարգևավճարներով, Նիկոլ Փաշինյանը, իբր թե պատահաբար, հանդիպում է Ալիևին:

Ինչ-որ հանցավոր պասիվ լուսաբանման ներքո ԱԳՆ ղեկավարներն են հանդիպում, գործընթացներ են իրականացվում:

Դրան զուգահեռ նոր կառավարությունում, պրոպագանդայի տեսանկյունից ամենաազդեցիկ պաշտոնին է նստում հին լևոնական, ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը:

Չգիտես ինչու՝ սկսվում են երկու երկրների որոշ շրջանակներ խոսել խաղաղությունից: Աստվածն առաջ, բոլորս էլ խաղաղություն ենք ուզում, բայց պատմության դառը փորձը վկայում է, որ թուրքը միայն պատերազմից առաջ է խոսում խաղաղությունից: Հենց այնպես Ալիևը չքնեց ու զարթնեց, սկսեց խոսել խաղաղությունից:

Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չի թաքցրել, որ միանշանակորեն կողմ է, որ հողերը հանձնվեն Ադրբեջանին, իր գաղափարական ողջ աշխահայացքի առանցքում մշտապես շրջանառվել է այս թեզը:

Նիկոլ Փաշինյանը, ով հանդիսանում է Տեր-Պետրոսյանի գաղափարական ժառանգորդը, սկզբնական շրջանում խոսում էր, որ Արցախի հարցում ինքը երբեք ինքնուրույն ոչինչ չի անի, հաշվի կառնի ժողովրդի կարծիքը և Ալիևի հետ քննարկման կնստի, եթե Արցախը նույնպես որպես կողմ ներկա լինի բանակցային սեղանին:

Արդեն երրորդ իբրև թե պատահական հանդիպումն է տեղի ունենում Փաշինյան-Ալիև ձևաչափով, ընդ որում, վերջինը տևել է ժամից ավելի: ԱԳՆ ղեկավարները չորրորդ հանդիպմանն են պատրաստվում: Իսկ ժողովուրդը տեղյա՞կ է, թե ինչ է կատարվում, Արցախն արդյո՞ք բանակցային կողմ է ինչպես խոստացել էր Փաշինյանը:

Իր կյանքի մայրամուտում ծեր աղվեսը Փաշինյանի ձեռքերով իրականացնում է վաղեմի երազանքը, իսրայելական գլոբալ խմբերի շահերի սպասարկու Տեր-Պետրոսյանը չի հանգստանա մինչև իր զիջողական երազանքը չիրականացնի:

Բոլոր այն մարդիկ, ովքեր սկզբունքորեն դեմ են այս ծրագրին այս կամ այն կերպ վնասազերծված են, իսկ Տեր-Պետրոսյանի ամենալուրջ գաղափարական հակառակորդը՝ Քոչարյանը, կալանավորված է:

Բոլոր նախադրյալները ստեղծված են, որ իրականանա Լևոնի անեծքը հայ ժողովրդի նկատմամբ, ու ամենացավալին այն է, որ այս զարհուրելի ծրագրի կազմակերպիչներն այնքան պրոֆեսիոնալ են խաղում, որ ժողովրդի մեծ մասը չի էլ պատկերացնում, թե ովքեր են սրբերի շորեր հագած սատանաները:

Դե ինչ, եկեք շարունակենք ուրախանալ Արարատի մարզպետի կոկորդիլոսներով, Փաշինյանի կուսակցության հերթական հիմար պատգամավորի դատարկ ելույթով, մեզ երևի այս թեմաները հետաքրքիր չեն, մենք այնքան ենք արբել կեղծ հեղափոխականների տված էյֆորիայով, որ չենք էլ նկատում, թե ինչ է կատարվում:

Ալիք 99

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ