06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բեռնափոխադրողները սպառնում են փակել օդանավակայանի ճանապարհը /տեսանյութ/

Քիչ առաջ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել բեռնափոխադրողները: Նրանք բողոքում են, որ 2018-ից սկսած՝ Հարկային օրենսգրքում տեղ գտած փոփոխությունների արդյունքում իրենց գործը տուժում է:

«Հարկային օրենսգրքում կան շատ վատ դրույթներ կոնկրետ բեռնափոխադրողների համար: Ճանապարհային հարկը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում հայ ռեզիդենտ բեռնափոխադրողների և ոչ ռեզիդենտ բեռնափոխադրողների համար: Մեզ մեր շուկայից հանում են»,- Henaran.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցներից Արտակ Գիժլարյանը, ընդգծելով, որ այսօր իրենց հուզող խնդիրների շուրջ շատ կարճ խոսել են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ և նա իրենց մատնանշած խնդիրներին տվել է հետևյալ պատասխանը՝ «Ես կատարող եմ»: 

Բողոքի մասնակիցները սպառնացին փակել օդանավակայանի ճանապարհը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ