30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հիմա ես ո՞նց օգնեմ այս հպարտին, որ քահանայի հետ Դուք-ով խոսի. Գուրգեն Եղիազարյան

«Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դպրոցում հանդիպում է քահանային և, ինչպես մամուլում էր գրված՝ ասում է, թե դու այստեղ ի՞նչ գործ ունես… Նախ՝ տարիքով, կրթությամբ, գաղափարով դու չես կարող համեմատվել քահանայի հետ: Եվ հետո՝ քահանայի հետ ՀՀ-ում այդպես չեն խոսում: Մեր եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր պաշտպանը:

Դու այն մարդն ես, ով ԼԳԲՏ-ի կարկառուն ներկայացուցչի հետ 2.5 ժամ զրուցում ես, ու դա այն դեպքում, երբ ներքևում ցրտին կանգնած  դոկտորները, պրոֆեսորները քո հետ հանդիպման էին եկել: Գիտությունը, կրթությունը, հիմա էլ մշակույթն ես ղեկավարելու, ուրեմն կորանք ազգովի:  Հիմա ես ո՞նց օգնեմ այս հպարտին, որ քահանայի հետ Դուք-ով խոսի, իմանա, որ դպրոցում քահանայի երևալը միայն դրական կարող է ազդել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԱԾ նախկին պետի տեղակալ, հասարակական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ Արարատի մարզի դպրոցներից մեկն այցելության ժամանակ ԿԳ նախարարը, ըստ տարածված տեղեկատվության՝ այնտեղ տեսնելով քահանային, հարցրել էր, թե ի՞նչ գործ ունի նա դպրոցում։ Սա հանրության շրջանում բուռն քննարկումների տեղիք էր տվել։

Հունվարի 30-ին լրագրողների հետ զրույցում էլ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ասել է. «Դպրոցում գործելու է ՀՀ օրենքն ու Սահմանադրությունը, լինի քահանա, նախարար թե վարչապետ, պետք է ենթարկվեն օրենքին: Քահանան օրենք չի խախտել, ես երեկոյան «լայվ» կանեմ, ամեն բան կասեմ»:

Ի դեպ, այսօր լրագրողների հետ զրույցում նախարար Արայիկ Հարությունյանը հերքել էր այդ տեղեկությունը.

«Եկեղեցու պատմությունը դասաժամերից հանելու հարց նախարարությունում չի քննարկվել, այդ հարցը շահարկող հոգևոր հովիվը ստում է։ Ես կարևորում եմ բոլոր հայագիտական առարկաները, պարզապես բոլոր հայագիտական և մնացած բոլոր առարկաները վերանայվելու են, և մինչև 2023 թվականն ունենալու ենք լրիվ նոր առարկայացանկ»:

Արայիկ Հարությունյանը մանրամասներ է  ներկայացրել Արարատի մարզի դպրոցներից մեկում հոգևոր հովվի հետ տեղի ունեցած միջադեպի մասին:

«Այդ քահանան ընդհանրապես այնտեղ չի եղել: Այդ գյուղում կա տեր Դավիթ, և երբ որ ես այցելել եմ այդ դպրոց, այդ ընթացքում հոգևորականն է այնտեղ եկել: Ես տնօրենին հարցրել եմ՝ հոգևորականը դպրոցում ի՞նչ գործառույթ ունի: Տնօրենն ասել է՝ դասղեկական ժամերին նրան սովորաբար հրավիրել են: Խոսակցությունը եղել է դասղեկական ժամերին նրա ներկայության հետ կապված, ինչը մեծ խնդիր է: Դասղեկական ժամերը նախատեսված են կազմակերպչական ծրագիր իրականացնելու համար, ոչ թե՝ հոգևոր քարոզի»,- նշել է նախարարը:

Այս միջադեպից հետո, որը մեծ աղմուկ էր առաջացրել համացանցում, քահանաները սպասում են, որ տեղի ունեցած դեպքից հետո նախարարը պետք է իրենցից ներողությունը խնդրի։

«Ես սպասում եմ, որ ընդհանրապես այդ միջադեպի հետ կապ չունեցող քահանաները պետք է ներողություն խնդրեն»,- հակադարձել է Արայիկ Հարությունյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ