22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մամուլի ու ազատ խոսքի նկատմամբ հետապնդումները գնալով ավելի սուր բնույթ են ստանալու

 «Մամուլի նկատմամբ իշխանական ոտնձգությունները գործնական տեսք են ստանում

Էն, որ Կոնստանտին Տեր-Նակալյան-ին հրավիրում են ԱԱԾ Կյանքի խոսքի գործով ոչ մի քրեական հետագիծ չունի, էն, որ էդ գործն անում ա ԱԱԾ-ն դա ևս չի նշանակում, որ էդտեղ քրեական հետագիծ կա, անգամ էն, որ Կոնստանտինին են հրավիրում (որոշ շրջանակներ էս փաստից ուրախացել են, բայց պարզ չի Կոստյան ո՞ւմ-որտե՞ղ-ի՞նչ է արել էլի) ևս քրեական հետագիծ չի ենթադրում: Էս ամեն ինչը խոսում է միայն ու միայն մի բանի մասին` գործող իշխանությունը հնարավոր բոլոր միջոցներով ճնշում է իրեն չհնազանդվող մամուլին:

Հիշեք` yerevantoday, aysor.am, news.am լրատվականներում տարատեսակ իրավապահ մարմինների ներխուժելը, Հրապարակ օրաթերթի նկատմամբ իշխանության սանձազերծած թունարշավը, իշխանության ներկայացուցիչների և իրենց հարող ՀԿ ղեկավարների վերջին շրջանում դաշտ նետված` «մեդիան կարգավորելու» թեզերը, վերջին օրերին իշխանության ներկայացուցիչների ու հատկապես Փաշինյանի ջղաձգումները մամուլի որոշ ներկայացուցիչների նկատմամբ ու վերջապես նախնական կալանքում 44-օրյա հացադուլից հետո մահացած լրագրողին: Այ էսքանը հիշելուց հետո հիմա հասկացեք թե ի՞նչ մոտիվացիայով են Կոնստանտինին կանչել ԱԱԾ:

Մամուլի ու ազատ խոսքի նկատմամբ հետապնդումները գնալով ավելի սուր բնույթ են ստանալու ու չզարմանաք, եթե մի օր ձեզանից/մեզանից յուրաքանչյուրին հրավիրեն ԱԱԾ ասենք գեյերի նկատմամբ ներքին զզվանք ունենալու, կամ ասենք տուպը Կյանքի խոսքի անդամ չլինելու համար: Նենց, որ Կոնստանտինի դեպքը լավ հիշեք»…

Նարեկ Սամսոնյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ