Պարոն Վանեցյանը, երևի թե տեղյակ չէ, որ նախագիծ է պատրաստվում. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները սպասում են /տեսանյութ/
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր՝ հունվարի 31-ին, բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի դիմաց: Նրանց խոսքով՝ որպեսզի Բագրատաշենից ներկրեն մեքենաները, իրենց պետք է ընթացակարգ, բայց իրենք չունեն այդ ընթացակարգը: «Քանի որ սահմանին էլ տեղ չկա, խնդրում ենք ՊԵԿ-ի աշխատակիցներին՝ միջանկյալ լուծում տալ այս հարցին»,-ասաց ակցիայի մասնակիցը:
Հարցին, թե իրենց չե՞ն ասել՝ ինչ ժամկետներում կտրվի ընթացակարգը, ակցիայի մասնակիցը պատասխանեց, թե իրենց կարծիքով՝ այսօրվա օրակարգում այդ հարցը պետք է դրվեր, բայց չկա:
«Մեր տվյալներով՝ բոլորը՝ Արդարադատության նախարարությունը, ոստիկանությունը տվել են իրենց դրական պատասխանները»,-ասաց ակցիայի մասնակիցը:
Դիտարկմանը՝ փորձե՞լ են ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հայտարարությանը որևէ կերպ արձագանքել, ակցիայի մասնակիցը պատասխանեց. «Մենք արձագանքել ենք և ասել, որ պարոն Վանեցյանը, երևի թե տեղյակ չէ, որ նախագիծ է պատրաստվում և այդ նախագծով պետք է օրենք լինի»:
Ակցիայի մասնակիցները հույս հայտնեցին՝ նախագիծը երևի մյուս շաբաթ կմտնի կառավարություն եթե դեռ չի մտել:
Հիշեցնենք, որ նախօերին Վրաստան ուղևորվող ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մոտենում ու զրուցում քաղաքացիների հետ։ Քաղաքացիների հետ խոսելուց հետո, ԱԱԾ տնօրենը կապ է հաստատել ՊԵԿ նախագահի հետ՝ նրան փոխանցելով քաղաքացիների հորդորը, որ թույլ տան այս անգամ առանց լրացուցիչ հարկի հատել մաքսակետը։ Որպես միջանկյալ լուծում՝ Վանեցյանն առաջարկել է վրացական կողմի հետ քննարկել նաև Վրաստանից Հայաստան ուղեբեռի փոխադրման հարցը՝ հայկական փոխադրամիջոցների օգնությամբ։