16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 16, 2018

Պարզվել են ՀՔԾ և ԱԱԾ տնօրենների հեռախոսազրույցի գաղտնալսման պատվիրատուները

Պարզվել են ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսման պատվիրատուները, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Պարզվել է շրջանակը, թե ովքեր են գաղտնալսել, ովքեր են պատվիրել։ Գաղտնալսման եղանակն այս պահին պարզվում է», – ասաց Ա. Վանեցյանը։    

Արա Պապյանը սկսում է չհասկանալ Նիկոլ Փաշինյանին

Հունան Պողոսյանի որպես Սյունքի մարզպետ հնարավոր նշանակման մասին կամ ՝ բա ասում էիք, որ հակահեղափոխություն չկա: Չեմ հասկանում հենց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ամենաշատը պետք ունի ժողովրդի աջակցությունը՝ Հունան Պողոսյանի նշանակումով որոշե՞լ է իրեն զրկել ժողովրդի մի զգալի մասի աջակցությունից: Այս մասին գրում է քաղաքագետ Արա Պապյանը:   

ՀՀԿ–ն անպայման պետք է գնա արտահերթ ընտրությունների. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ-ն պետք է անպայման գնա արտահերթ ընտրությունների, որովհետեւ եթե դու քաղաքական ուժ ես, ունես գաղափարախոսություն, ծրագիր, անցած ճանապարհ եւ շատ լավ քաղաքական թիմ, դու պետք է գնաս։ Henaran.am-ի  հետ հարցազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը։ «Ինչո՞ւ չպետք է գնա Հանրապետականը, ՀԱԿ–ը պետք է գնա, ՕԵԿ–ը պետք է գնա, […]

Երեք նոր մարզպետ

ՀՀ կառավարությունը արտահերթ նիստի ժամանակ լրացրեց մարզպետների թափուր մնացած հաստիքները։ Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Դավիթ Գևորգյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ։ Ոստիկանապետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ։ Համբարձում Մաթևոսյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ։    

Քաղաքական համակարգը չի կարող կենսունակ լինել առանց ընդդիմության

Ժամեր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա՝ երկիրը տանելով հափշտապ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ուղիով: Հայաստանյան ներքաղաքական նման զարգացումներին նախորդած ու հաջորդող գործընթացների մասին, «Իրավունքը» զրուցեց ՀՀ ՊԿԱ քաղաքագիտության ամբիոնի երկրորդ կուրսի մագիստրանտ, ապագա քաղաքագետ Սմբատ Ղահրամանյանի հետ: – Ըստ էության, այսօր ՀՀ վարչապետը հրաժարական է տալիս: Ձեր գնահատմամբ՝   այլեւս փա՞ստ է, որ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են դեկտեմբերին,  թե՞ դեռ անակնկալներ կարող են լինել: – Իրավացի եք, վարչապետի հրաժարականը սպասվում է այսօր, իսկ երբ կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ […]

Կկայանա Փաշինյան-Թրամփ հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն առաջիկայում կկայանա, այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը՝ պատասխանելով  հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմում քննարկվում է Փաշինյան-Թրամփ հանդիպման կազմակերպման հարցը։ «Որպես դիվանագետներ՝ մենք մշտապես աջակցում ենք մեր առաջնորդների հանդիպումների կայացմանը։ Ես վստահ եմ, որ Թրամփ-Փաշինյան հանդիպում կլինի, […]

Կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Ազգային ժողովին առաջարկել արտահերթ նիստ գումարել: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:   ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին:   Նիստը կգումարվի «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն […]

Նիկոլ Փաշինյանը հանդես կգա հայտարարությամբ

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր կարևոր օր է:   «Այսօր Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է պատմական նոր շրջափուլ, այս շրջափուլի արդյունքներով մենք պետք է ավարտին հասցնենք գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը», – ասաց Նիկոլ Փաշինյանը:   Նա նշեց, որ կառավարությունում խոսքը կսահմանափակի այսքանով:   «Ես այսօր երեկոյան հանդես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի