05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Այս հարցում հատկապես աչքի են ընկնում Գերմանիան և Ֆրանսիան՝ ԵՄ-ի գլխավոր դոնորները․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եվրոպական հաշվեքննիչ պալատը (ECA) հրապարակել է զեկույց, համաձայն որի՝ մինչև 2030թ-ը. ԵՄ-ի՝ արտաքին ազդեցության (ընդհուպ ներխուժմանը) դիմակայելու կարողությունները դեռևս հարցականի տակ են։
«Ենթակառուցվածքների մասնատվածությունը և ԱՄՆ-ից կախվածությունը շարունակում են խոչընդոտել պաշտպանական պատրաստվածությանը»: Այս մասին ասվում է զեկույցում:
The Guardian-ին տված հարցազրույցում CEA-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ ԵՄ-ն կարող է զգալի առաջընթաց արձանագրել, եթե կտրուկ ավելացնի պաշտպանական ծախսերը և արագ ընդլայնի զինամթերքի արտադրությունը։ Սակայն ներկայումս առկա է ինչպես ծախսերի կրկնօրինակման, այնպես էլ ռազմական կարողությունների մի շարք ոլորտներում բացերի առաջացման վտանգ։ Զեկույցում ընդգծվում է, որ 2022թ. փետրվարից մինչև 2023թ. հունիսը ԵՄ անդամ երկրների պաշտպանական գնումների 78%-ը կատարվել է միությունից դուրս շուկայից, ընդ որում՝ 63%-ը բաժին է ընկել ամերիկյան մատակարարներին։ Սա հակասում է Եվրամության «Գնիր եվրոպականը» քաղաքականությանը, որի նպատակն է նվազեցնել կախվածությունը ԵՄ-ից դուրս մատակարարներից։
Աուդիտորների գնահատմամբ՝ ԵՄ-ն այսօր ավելի լավ է պատրաստված, քան 2019 թվականին, երբ իրականացվել էր նմանատիպ ուսումնասիրություն։ Սակայն անդամ երկրների ազգային ռազմա-պաշտպանական արդյունաբերությունների մասնատվածությունը և ԵՄ կառավարությունների միջև անբավարար համագործակցությունը լուրջ խնդիրներ են ստեղծում ԵՄ միասնական նպատակների համար։
Զեկույցի վերջում աուդիտորները նախազգուշացնում են, որ նույնիսկ արտակարգ իրավիճակներում երրորդ երկրներից սպառազինություն ձեռք բերելու դեպքում ԵՄ-ն պարտավոր է ունենալ միության ներսում ռազմական կարևորագույն կարողությունների զարգացման երկարաժամկետ ծրագիր։
Այդպես, Եվրոպական հաշվեքննիչ պալատը փորձում է ավելի մեծ կշիռ հաղորդել Ուրսուլա ֆոն դեր Լայենի թիմի հայտարարություններին, որոնք մշտապես կոչ են անում ավելացնել ծախսերը համաեվրոպական նախագծերի համար, այդ թվում՝ Ուկրաինային աջակցելու նպատակով։
Այնուամենայնիվ, եվրոպական մայրաքաղաքները տարեցտարի ավելի քիչ են ցանկանում մասնակցել Բրյուսելի կողմից առաջարկվող և թանկացող նախագծերին։ Այս հարցում հատկապես աչքի են ընկնում Գերմանիան և Ֆրանսիան՝ ԵՄ-ի գլխավոր դոնորները։ Այս երկրների մոտ արդեն կարծես առկա են բյուջետային խնդիրներ, ինչի պատճառով նրանք անցել են խնայողության ռեժիմի»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ