Դե, հիմա ասեք, ո՞նց անենք․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բաքվի բանտից անգամ հայ ռազմագերիները ահազանգում են ՀՀ-ի դեմ «կարվող» վտանգավոր գործերի մասին, մինչդեռ Երևանում մարդիկ «ապրում են» դավին՝ անտեղյակ, ցավին՝ անտարբեր։ Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հերթական տագնապի ազդանշանն է ուղարկել, որով փոխանցել է, որ, հայ գերիների իրավունքների ամբողջական խախտումներին զուգահեռ, միաժամանակ նաև ՀՀ-ի դեմ հսկայական գործ է «կարվում»:
Դե, հիմա ասեք, ո՞նց անենք, ո՞նց բացատրենք մարդկանց՝ ընդդիմադիր, թե կիսաընդդիմադիր, իշխանական, թե կիսաիշխանական, գրագետ, թե կիսագրագետ, որ «դինջ» լռվելը կյանքում և, հատկապես, քաղաքական կյանքում հղի է լրջագույն վտանգներով։ Եվ դա արդեն ոչ թե «դասական» լինել-չլինելու վտանգ է, այլ բացառապես պետություն չունենալու և չլինելու»։







































