08 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Ադրբեջանական նարատիվներին ու Հայաստանին վերագրվող մեղադրանքներին հաստատում տալով՝ ՔՊ-ն առաջ է շարժվում. Աբրահամյան

ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ՔՊ-ական նախագահն ասում է՝ Ադրբեջանը մեզ ինչում մեղադրել է 30 տարի, արել է նույն սխալը՝ օկուպացրել է ՀՀ-ն (նկատի ունի Ջերմուկի և մնացած հատվածների ադրբեջանական մխրճվածությունը)։
Ադրբեջանական նարատիվներին ու Հայաստանին վերագրվող մեղադրանքներին հաստատում տալով՝ ՔՊ-ն առաջ է շարժվում՝ հընթացս պատասխանատվության հսկայական բեռ բերելով ապագա սերունդների համար։
Ադրբեջանը շարունակում է հերքել իր ռազմական հանցագործությունների, արցախցիներին ցեղասպանության ենթարկելու և ՀՀ տարածքներն օկուպացնելու փաստերը, իսկ գործող իշխանությունը շարունակում է գլուխը կախ ընդունել ադրբեջանական անհեթեթություններն ու մեղադրանքները՝ դրանով իսկ նոր առավելություններ փոխանցելով բանակցային գործընթացում Բաքվի դիրքերին»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ