25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2, 2018

Որևէ հակաքայլ այստեղ չկա, ընդամենը բնականոն գործունեության ապահովման հիմք է. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը պնդում է, որ ԱԺ կանոնակարգ օրենքում աղմկահարույց փոփոխությունը նոր բան չէ, այլ հինը տարածում են ընդհանուրի վրա, մասնավորապես՝ երբ նիստի քվորումը չի ապահովվում կամ նիստի ընթացքը խոչընդոտվում է այնպիսի պատճառներով, որոնք արտաքին ազդեցությամբ են պայմանավորված: «Դրանք արտակարգ իրավիճակներն են կամ նիստին պատգամավորների մասնակցությունը խոչընդոտող հանգամանքները: Խոսքը չի վերաբերում միայն վարչապետի ընտրությանը, […]

Երևանի մետրոպոլիտենում հնչում են Ազնավուրի ստեղծագործությունները /տեսանյութ/

Երևանի մետրոպոլիտենի կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները: Այս մասին հոկտեմբերի 2-ին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը: «Ի հիշատակ ֆրանսահայ նշանավոր շանսոնյեի՝Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են նրա ստեղծագործությունները։ Հավերժ փառք քեզ Մեծ Հայ, սիրելի Շառլ»,- գրված է հրապարակման մեջ:

Ֆրանսիայի նախագահը Twitter-ում հայերեն գրառում է կատարել

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնն Twitter-ի իր միկրոբլոգում հայերեն գրառում է կատարել՝ անդրադառնալով Շառլ Ազնավուրի մահվանը։ «Նրան հրավիրել էի միանալ իմ գալիք այցին Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ուր երգելու էր։ Հայ ժողովրդի հետ բաժանելու ենք ֆրանսիացի ժողովրդի սուգը», – գրել է Մակրոնը:    

Ես իմ կյանքում որևէ պրոբլեմ չունեմ Սպարապետի ընտանիքի հետ. Ս. Միքայելյան

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը չի բացառում, որ կզբաղեցնի Երկրապահ կամավորական միության նախագահի պաշտոնը: «Ինչ վերաբերում է իմ թեկնածության հարցին՝ կդառնամ, թե չեմ դառնա, քննարկման արդյունքում ես պատասխանատու եմ իմ մարտական ընկերների առաջ, այդ ժամանակ կարծիք կհայտնեմ, դուք կիմանաք: Ցանկության խնդիր չի դա, մեծ պրոբլեմներ են ԵԿՄ-ում, էդ մարդիկ ինձ ասում են՝ դու պտի գաս, […]

Սպասվում են եղանակային փոփոխություններ

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին հյուսիսային շրջաններում, 5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 6-ին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում` հոկտեմբերի 2-ին […]

Եթե դուք ձեր խմբակցության կողմից առաջադրված վարչապետի հետ ներքին խնդիրներ ունեք, դա ձեր հարցն է. Պետրոսյանը՝ Մարուքյանին

Ինձ համար տարօրինակ է, որ իրավաբաններն են գուշակությամբ զբաղվում. ԱԺ-ում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» երկրորդ ընթեցման ներկայացված օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով նշեց, թե խնդիրը հստակ է՝ օրենսդրության կատարելագործումը տանելն այն ուղղությամբ, որ որևէ պետական մարմնի աշխատանքները ապահովագրված լինեն ոչ իրավաչափ խոչընդոտներից: Հիշեցնենք, որ «Ելք» […]

Հայրը բռունցքներով հարվածել է փոքրիկի դեմքին. մանրամասներ Արմավիրի դաժան սպանությունից

Դատարանը բավարարել է մանկահասակ որդու սպանության և կնոջը ծեծելը մեջ մեղադրվող 32-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին Արմավիրի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը։ Նախնական քննության տվյալներով՝ 32-ամյա տղամարդը 2018 թվականի սեպտեմբերի 28-ին իրենց կացարանում բռնություն է գործադրել մանկահասակ որդու՝ ծնված 18.12.2017թ., նկատմամբ։ Մասնավորապես՝ ձեռքի ափով և բռունցքներով հարվածներ է հասցրել […]

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումից

 Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, հնարավոր է, հանդիպեն։ «Մինչև տարվա վերջ, ամենայն հավանակությամբ, տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։  

Ազգային ժողովը «բարիկադներ» է կառուցում

Ազգային ժողովն սկսել է իր հերթական նստաշրջանի աշխատանքները: Հոկտեմբերի 2-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկվել է պարտադիր քննարկման ենթակա թվով 6 օրենքի նախագիծ: ԱԺ երկրորդ ընթերցման կներկայացվի «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի