19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 21, 2018

ԱԺ նախագահին առաջարկել են իրենց անունից պաշտոնապես դիմել ՀՀ վարչապետին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 21-ին հանդիպել է ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով համախոհությամբ (կոնսեսուսով) ձեւավորված խորհրդարանական չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի (այսուհետ՝ Աշխատանքային խումբ) անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Աշխատանքային խմբի հետագա աշխատանքների համակարգմանը վերաբերող կազմակերպչական եւ տեխնիկական մի շարք հարցեր: Հստակեցնելով ստեղծված Աշխատանքային խմբի նպատակները՝ փաստվել է, որ սպասվող բարեփոխումների շուրջ […]

ՀՅԴ-ն առաջարկում է ռեյտինգային համակարգը կիրառել ամբողջ հանրապետությունով մեկ

Դաշնակցությունը դեմ է գործող ԸՕ-ի ռեյտինգային համակարգին, բայց առաջարկում է համակարգը պահպանել եւ կիրառել դրա դասական տարբերակը: «Մենք ընդհանրապես ռյտինգից հրաժարումով չենք հարցը դնում, ռեյտինգի կիրառումը անձնավորված դասական տրամաբանության մեջ իրականացնելու կողմանկից ենք, ենթադրում ենք բաց ցանկերով քվեարկություն ամբողջ հանրապետությունով մեկ եւ սա ամենաժողովրդավարականն է»,-խորհրդարանում լրագրողներին ասել է խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նրա խոսքով, այս […]

Ինչպե՞ս կարող է անօրենությամբ հիմարացածը ուրիշների առաջնորդ լինել

Թույլ մի տվեք, որ ձեզ խաբեն։ Եվ ո՞վ է այն մարդը, որ բազում հանցանքներով խավարած և անօրեն ու խավար վարք ունենալով` կհանդգնի լուսավորել, և կամ մեղքերից հիվանդացած լինելով` կկարողանա առողջացնել ուրիշներին: Մեղքերով ծանրացածների համար մեծ հանդգնություն է ուրիշներին թեթևացնել համարձակվելը, խելքը թռցրածների համար` ուրիշներին ուսուցիչ լինել ախորժելը. ինչպե՞ս կարող է անօրենությամբ հիմարացածը ուրիշների առաջնորդ լինել։ […]

Ինչ հանգամանքներ նկատի ուներ Լենա Նազարյանը

ԱԺ «Ելք» խմբակցությունում Էդմոն Մարուքյան-Լենա Նազարյան տանդեմի շուրջ բանավեճը շարունակվում է: Ելքը խմբակցության ղեկավարի պաշտոնի երկու հավակներիդներից դեռ ղեկավար չի ընտրել:  «Այդ հարցը դեռեւս որոշված չէ,  կախած է այլ հանգամանքներից: Խոչընդոտ չէի անվանի պարզապես քննարկում ենք այլ հարցերի շրջանակում», -պատասխանելով հարցին, թե ինչն է խոչընդոտում խմբակցության ղեկավարի ընտրությանը, ասել է Լենա Նազարյանը: Թե ինչ հանգամանքներից […]

Եկել ենք՝ բուֆետչիկներին ու մյուսներին վարչության կազմից մաքրենք

Երկրապահ կամավորական միության նախկին անդամ, «Սև հովազ» ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանը, ով եկել է ԵԿՄ կենտրոնական գրասենյակ՝ մասնակցելու արտահերթ նիստ հրավիրելու քննարկմանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մանվել Գրիգորյանը ԵԿՄ վարչության նախագահ էր ընտրվել հենց այն նպատակով, որ ԵԿՄ-ն պառակտի: «Վերադարձել ենք, որ Երկրապահի այս ամոթը մաքրվի, չեմ ուզում, որ ժողովուրդն այսօր ուրիշ աչքով […]

Եթե հայտարարվել է, ուրեմն դիրքորոշումը պահպանվում է. Լենա Նազարյան

ԱԺ Ելք խմբակցությունը կարծում է, որ  Ընտրական օրենսգրքից ռեյտինգային ընտրակարգը պետք է հանվի: Լրագրողների հետ ճեպազրուցում այս մասին հայտարարել է խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը: Ելքի մյուս առաջարկը,  ԸՕ փոփոխությունների քննարկումներում , ըստ Լենա Նազարյանի՝ ընտական ցուցակներին կվերաբերվի: «Մենք կարծում ենք, որ պետք է լրացուցիչ մեխանիզմներ մտածվեն, որ ընտրական ցուցակները արտացոլեն ընտրողների  իրական պատկերը եւ նաեւ […]

Ընտրությունների կգնանք այն ժամանակ, երբ պատրաստ կլինենք. Նաիրա Զոհրաբյան /տեսանյութ/

Ծառուկյան դաշինքը  Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումներին մասնակցում է թե կառավարությունում, թե ԱԺ-ում ձեւավորված ախատանքային խմբերի շրջանակում: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համար ստեղծված խորհրդարանական հանձնաժողովի անդրանիկ նիստից առաջ այս մասին հայտարարեց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Երկու  ֆորմատ է ստեղծվել՝ վարչապետի հանձնարարարակոն եւ ԱԺ նախագահի, Ծառուկյան դաշինքը երկու ֆորմատում էլ ներկայացված կլինի, բայց ես կարծում եմ, որ երկու […]

Աշխատանք չեմ ունեցել, հաշիվներիս վրա զրո է եղել, մի կերպ եմ ապրել. Սանասարյանի հուզումնառատ պոռթկումը

Պետական վերահսկողության  ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը կարծում է, որ ՊՆ-ում ստուգվելու են բոլորը՝ այդ թվում նաեւ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ՝  պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նախկին իշխանությունների հետ աշխատած Մովսես Հակոբյանը ստուգումների կենթարկվի: «Մամուլում ինչ-որ բան գրվելը այլ է, փաստերը այլ են։ Ես կարծում եմ, որ […]

Նիկոլի ընկերն ու Նիկոլի նախկին զինակիցը

Երբ 2008-ին Փաշինյան Նիկոլի ընկեր Սասուն Միքայելյանի մոտ հայտնաբերեցին ապօրինի զենք-զինամթերք, նրան տեղում բռնեցին, իսկ պրոգրեսիվ հայությունը Սասունին հռչակեց քաղբանտարկյալ: Երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանի նախկին զինակից գեներալ Մանվելի մոտ հայտնաբերեցին ապօրինի զենք-զինամթերք, ապա նրան նույնպես բռնեցին, բայց պրոգրեսիվ հայությունը հերոս գեներալին քաղբանտարկյալ չհռչակեց: Ինչո՞ւ: Պատճառը թերևս այն է, որ Մանվելի մոտ հայտնաբերել էին նաև տուշոնկա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի