24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե հայտարարվել է, ուրեմն դիրքորոշումը պահպանվում է. Լենա Նազարյան

ԱԺ Ելք խմբակցությունը կարծում է, որ  Ընտրական օրենսգրքից ռեյտինգային ընտրակարգը պետք է հանվի: Լրագրողների հետ ճեպազրուցում այս մասին հայտարարել է խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը: Ելքի մյուս առաջարկը,  ԸՕ փոփոխությունների քննարկումներում , ըստ Լենա Նազարյանի՝ ընտական ցուցակներին կվերաբերվի:

«Մենք կարծում ենք, որ պետք է լրացուցիչ մեխանիզմներ մտածվեն, որ ընտրական ցուցակները արտացոլեն ընտրողների  իրական պատկերը եւ նաեւ մենք ուզում ենք,  եթերով բոլոր կուսակցություններին հնարավորություն տրվի հավասարաչափ արտահայտելու իրենց դիրքորոշումները, ներկայացնելու իրենց ծրագրերը»,-ասել է Լենա Նազարյանը:

Ընտրությունների ընթացքում ոստիկության դերակատարման ու  վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում արված հայտարարության կապակցությամբ, թե ուժային կառույցները պետք է գործեն որպես նախարարություններ և անմիջապես վարչապետին չենթարկվեն, Լենա Նազարյանն ասել է.

« Համենայնդեպս, չի հերքվել իր կողմից։ Եթե հայտարարվել է, ուրեմն դիրքորոշումը պահպանվում է, բայց ես չեմ կարծում, որ այս կարճ ժամանկահատվածում հնարավոր է այդ կառուցվածքային փոփոխություններն իրականացնել, իսկ այդ մարմինների անկախության հետ կապված՝ ես որևէ կասկած չունեմ։ Անցած օրերի իրադարձությունները ևս մեզ համար ապացույց են, որ իրավապահ մարմինները և դատական համակարգը գործում են շատ ազատ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ