24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ընտրությունների կգնանք այն ժամանակ, երբ պատրաստ կլինենք. Նաիրա Զոհրաբյան /տեսանյութ/

Ծառուկյան դաշինքը  Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումներին մասնակցում է թե կառավարությունում, թե ԱԺ-ում ձեւավորված ախատանքային խմբերի շրջանակում: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համար ստեղծված խորհրդարանական հանձնաժողովի անդրանիկ նիստից առաջ այս մասին հայտարարեց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Երկու  ֆորմատ է ստեղծվել՝ վարչապետի հանձնարարարակոն եւ ԱԺ նախագահի, Ծառուկյան դաշինքը երկու ֆորմատում էլ ներկայացված կլինի, բայց ես կարծում եմ, որ երկու ֆորմատն էլ մի գործ պետք է անի՝ նախապատրաստի արտահերթ ընտրությունները»:

Խոսելով ԸՕ փոփոխությունների վերաբերյալ Ծառուկյան դաշինքի դիրքորոշման մասին Նաիրա Զոհրաբյանը ասաց, թե   ԸՕ փոփոխությունների փաթեթը իրենք դեռ փետրվարին էին շրջանառության մեջ դրել, որը սակայն չքննարկվեց, որովհետեւ Հանրապետականը դեմ էր:

«Սկզբունքային է ռեյտինգային ընտրակարգի հանումը, քննարկում ենք մոդել՝ ինչպես անել կրկնաքվեարկությունները բացառելու համար: Իհարկե լավագույն լուծումը լիներ մատնահետքերի միասնական բազայի ստեղծումը, բայց էստեղ լուրջ խնդիր ունենք, միջազգային կազմակերպությունները նման տեխնիկական ծառայություն մատուցելու համար երկար ժամանակահատված են պահանջում, խոսել ենք նաեւ անձնագրայինի հետ, լավագույն դեպքում թողունակությունը կարող է լինել 20 հազար նույնականացման քարտ: ես ռեալ չեմ համարում նույնականացման մատնահետքի միասնական շտեմարանի ստեղծումը, քննարկում ենք նաեւ այլ տարբերակ՝ սփրեյով մատնահետքի կիրառումը, որը Վրաստանում ներդրվեց: Սրանք նախանական քննարկումներ են»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը ընդունելի է համարում ՀՅԴ-ի առաջարկած, այսպես աասած ճկուն ռեյտինգային համակարգի կիրառումը ամբողջ հանրապետության տարածքով:

Ծառուկյան դաշինքի պատգամավորը հայտարարեց, որ փորձելու են պայքարել ընտրակեղծարարության ու կրկնաքվեարկության դեմ: Քրեական օրենսգրքում ընտրակեղծարարության որոշ հոդվածներ, նրա խոսքով,  կխստացվեն. «Փորձում ենք վարչական պատասխանատվություն ենթադրող որոշ հոդվածներ բերել քրեական պատասխանատվության դաշտ»:

Ժամկետներից խոսելից, Նաիրա Զոհրաբյանը շեշտեց. «Ժամկետները պիտի լինեն ադեկվատ, պիտի ընտրությունների գնանք այն ժամանակ, երբ ԸՕ կլինի պատրաստ, քաղաքական ուժերի միջեւ կոնսենսուս կլինի, երբ պատրաստ կլինենք թե օրենսդրորեն , թե քաղաքական ուժերի միջեւ ձեռք բերված համագործացությամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ