Ինչ հանգամանքներ նկատի ուներ Լենա Նազարյանը
ԱԺ «Ելք» խմբակցությունում Էդմոն Մարուքյան-Լենա Նազարյան տանդեմի շուրջ բանավեճը շարունակվում է: Ելքը խմբակցության ղեկավարի պաշտոնի երկու հավակներիդներից դեռ ղեկավար չի ընտրել:
«Այդ հարցը դեռեւս որոշված չէ, կախած է այլ հանգամանքներից: Խոչընդոտ չէի անվանի պարզապես քննարկում ենք այլ հարցերի շրջանակում», -պատասխանելով հարցին, թե ինչն է խոչընդոտում խմբակցության ղեկավարի ընտրությանը, ասել է Լենա Նազարյանը: Թե ինչ հանգամանքներից է կախված խնդրի լուծումը, Լենա Նազարյանը չի ասել:
Արդյո՞ք խնդիրը սկզբունքային է Ելքի՝ ՔՊ-ական ու «Լուսավոր Հայաստան»-ական թեւեի համար: Հարցին Լենա Նազարյանն արձագանքել է. «Չէ , ընդամենը աշխատանքային հարցեր են , որ մենք քննարկում ենք, մեր խմբակցությանն է վերաբերվում, չէի ուզենա ներկայացնել»:
Նշենք, որ Լենա Նազարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, իսկ Էդմոն Մարուքյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահն է: «Ելք»-ում առայժմ հստակ չէ նաեւ, թե ինչ ձեւաչափով դաշինքը կմասնակցի սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ առանձին-առանձին, թե՞ դաշինքով: Չի բացառվում, որ խմբակցության ղեկավարի հարցի լուծումը նաեւ այս հանգամանքով է պայմանավորված:
Նշենք, որ «Ելք» խմբակցության 9 պատգամավորներից 5-ը «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը «Լուսավոր Հայաստան» եւ 1-ը՝ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներն են: