26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 25, 2018

Արման Խաչատրյանն իր դիմումի համաձայն ազատվել է Տրանսպորտի նախարարի տեղակալի պաշտոնից

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հրամանագրով Արման Խաչատրայնն ազատվել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից, տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից:  «Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը. Արման Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», – ասված է վարչապետի պաշտոնակատարի […]

Կարեն Կարապետյանը հրաժարական չի տվել

Կարեն Կարապետյանը շարունակում է կատարել իր՝ վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները։ Այդ մասին  հայտնեցին Կառավարության մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ քիչ առաջ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել։

ԱՄՆ վիզայի պահանջների փոփոխությունների մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

ԱՄՆ դեսպանությանը հայտնի է դարձել, որ որոշ լրատվամիջոցներում տեղ են գտել ՀՀ քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի վիզայի պահանջների փոփոխության մասին սխալ տեղեկություններ:  Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Վիզայի պահանջների որևէ փոփոխություն չի եղել, իսկ տեղեկատվության աղբյուրի հղում չպարունակող այս հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը:  ԱՄՆ վիզաների մասին ճշգրիտ տեղեկատվություն կարող եք գտնել ԱՄՆ դեսպանության կայքում»,-ասվում […]

ՊԵԿ-ից հերքում են Փաշինյանին

Այսօր, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` իր գլխավորած երթի ժամանակ տեղեկացրել է, թե իբր փակվել է Բագրատաշենի մաքսատունը: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտներ կոմիտեն պաշտոնապես հայտարարում է, որ այս պահի դրությամբ, ոչ միայն Բագրատաշենի, այլ նաև հանրապետության մյուս բոլոր մաքսակետերը բնականոն գործունեություն են իրականացնում:     ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցություններն ու  հեռախոսազրույցները խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով երկրում ստեղծված իրավիճակը եւ հանգուցալուծման ուղիները:

Ֆրանսահայ գործարարը ցանկություն ունի ներդրում ունենալ ճանապարհաշինության ոլորտում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն ընդունեց ֆրանսահայ գործարար Րաֆֆի Երամյանին։   Հայ գործարարը Վահան Մարտիրոսյանին ներկայացրեց Հայաստան այցելելու իր հիմնական նպատակը։ Նա նշեց, որ իր նկատառումներով՝ Հայաստանի տնտեսության առաջընթացի համար կարևոր նշանակություն կարող է ունենալ զբոսաշրջության զարգացումը, ինչի ուղղությամբ ինքը և իր ընտանիքը արդեն զգալի աշխատանքներ են կատարել տարբեր երկրներում։ […]

Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է և ներքին զարգացումներին չի միջամտում

Սոցցանցի որոշ օգտատերեր ոստիկանության ծառայողների անձնական էջերից կամ ոստիկանության պաշտոնական կայքից վերցնելով ոստիկանության ծառայողների լուսանկարները` դրանք օգտագործում են ապատեղեկատվություն տարածելու և կեղծ մթնոլորտ ստեղծելու համար: Կրկին հիշեցնում ենք, որ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է և ներքին զարգացումներին չի միջամտում: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ հորինվածքն իրականություն ներկայացնելու ձեռնարկներից: Աշոտ Ահարոնյանի ֆեյսբուքյան էջից

Մենք Նիկոլ Փաշինյանին առաջադրելու ենք որպես վարչապետ. Մարուքյան

Ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, որը միայն Սերժ Սարգսյանի հեռացումով չի հանգուցալուծվի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Եթե Սարգսյանից հետո ՀՀԿ-ն եւս չի հեռանում, որեւէ տեղաշարժ չի լինի: Հիմա պետք է տարվի համակարգային պայքար, որ ամբողջ համակարգը փոխվի»,- ասաց Էդմոն Մարուքյանը: «Մենք Նիկոլ Փաշինյանին առաջադրելու ենք որպես վարչապետ, եւ […]

Քիմ Քարդաշյանը ցույց է տվել հայկական դրոշներով մեքենաների երթը Լոս Անջելեսում (ֆոտո)

Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ է տեղի ունեցել, որին մասնակցել են տեղի մի շարք հայ հայտնիներ: Քիմ Քարդաշյանն, իհարկե, չի մասնակցել, սակայն իրադարձություններին հետեւել է պատուհանից: Հայուհին իր Instagram-ի story բաժնում կադրեր է հրապարակել հայկական դրոշով մեքենաների երթից.

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի