Էդմոն Մարուքյանը միանում է շարժմանը
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի համաժողովրդական շարժման գործընթացին։ Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Այսօր ժամը 11:00-ին Լուսավոր Հայաստան կուսակցությունը կլինի հանրապետության հրապարակում և կմասնակցի համաժողովրդական շարժման գործընթացին: Հայաստանի հանրապետական կուսակցությունը կորցրել է ժողովրդի վստահությունը և վերջինիս կողմից որևէ անձի առաջադրումը վարչապետի պաշտոնում անընդունելի է և պետք է կանխվի»: