03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 25, 2018

Բոլոր գնահատականները Կարապետյանի հայտարարության մեջ կան. Շարմազանով

«Բանակցությունների հետ կապված հարցերին վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարություններ արել է, խոսել է: Ես ավելացնելու բան չունեմ: Բոլոր գնահատականները Կարապետյանի հայտարարության մեջ և հարցազրույցներում կան», – այսօր Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, ՀՀԿ խմբակցությունը նիստ էր արել այսօր, իսկ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարել […]

Մի բան է Սերժ Սարգսյանի դեմ ցասումը, մի բան է Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ

«Նոր սերնդին պետք է լսել, տեղ տալ, բայց նրանք դեռ չեն հասկանում՝ ինչ է պետությունն իր բոլոր ատրիբուդներով: Մեր սերունդն ամեն ինչ տեսել է, ինչ ասես, տեսել ենք»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Ըստ նրա՝ պատգամավոր, «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ դրսի ուժերի հետ շփումներ […]

Մենք ԱԺ-ում մեծամասնություն ենք և որոշում կկայացնենք մեր թեկնածուի շուրջ. ՀՀԿ

««Հանրապետականը» միասնական է և իր կարծիքը կարտահայտի»,-այսօր Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Երկրում ստեղծված իրավիճակի մասին, նրա պնդմամբ, արդեն այսօր երեկոյան կամ վաղը ՀՀԿ-ն հանդես կգա իր դիրքորոշման մասին հայտարարությամբ: «Մենք ԱԺ-ում մեծամասնություն ենք և որոշում կկայացնենք մեր թեկնածուի շուրջ»,- հավելեց նա: Հարցին, թե հնարավոր է, […]

ՀՀԿ խմբակցությունը նիստ է անում

Այս պահին Ազգային ժողովում Հանրապետական խմբակցությունը նիստ է անցկացնում։ Մոտ 30 րոպե կլինի, ինչ նիստը մեկնարկել է: Խմբակցության մեծամասնությունն այստեղ է: Հավանաբար, նրանք քննարկում են ԱԺ արտահերթ ընտրությունների հնարավորությունը, այսինքն՝ երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը: 

Ոստիկանությունը կոչով է հանդես եկել

Վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող զանգվածային գործողությունների ընթացքում առանձնանում են ավտոմեքենաներով ակցիաներին մասնակցողները, որոնք խախտում են երթևեկության կանոնները, վտանգում երթևեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը, անհարկի ազդանշաններով խախտում համաքաղաքացիների անդորրը: Ավտոակցիայի մասնակիցներին հիշեցնում ենք, որ շրջակայքում կան ծերեր, հիվանդներ, խախտվում է դպրոցների բնականոն աշխատանքը, մանկապարտեզներում երեխաները հայտնվում են անհանգստության մթնոլորտում: Կոչ ենք անում հիշել ու հարգել […]

Սերժ Թանկյանը հրապարակել է ցեղասպանությունից փրկված իր պապիկի լուսանկարը

Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում հրապարակել է ցեղասպանությունից փրկված իր պապիկի՝ Ստեփան Հայթայանի լուսանկարը: Հայթայանը Եղեռնի վկաներից է եղել, որի լուսանկարը USC Shoah Foundation-ում է՝ ցեղասպանության մյուս ականատեսների լուսանկարների եւ պատմությունների հետ: «Ռիչարդ Հովհաննիսյանի կողմից ստեղծված՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածների հարցազրույցների հավաքածուն ամենանշանակալի նախաձեռնությունն է սփյուռքահայերի համար: Սա իմ պապիկի՝ Ստեփան Հայթայանի լուսանկարն է, որը ծնվել է 1909 թվականին, […]

Կարեն Կարապետյանի մեսիջը Փաշինյանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ճեպազրույցը  լրագրողների հետ – Բարև ձեզ հարգելի գործընկերներ,  շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը: Ես այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել որոշ մտքերով: Երևի գիտեք երեկվա իմ հայտարարության մասին, որտեղ դիմել եմ Հայաստանի Հանրապետության նախագահին՝ առաջակելով և խնդրելով, որպեսզի կոչ հղի քաղաքական ուժերին՝ խորհրդարանական, արտախորհրդարանական, որպեսզի որևէ ձևաչափով հանդիպում […]

Ամեն ինչ ասված է, պետք չէ ժողովրդին գրգռել եւ ցնցումներ առաջացնել․ Վարդան Օսկանյան

Ամեն ինչ ասված է, պետք չէ ժողովրդին գրգռել եւ ցնցումներ առաջացնել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԳ նախկին նախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը: «Ապրիլի 23-ի իրադարձություններին ժողովրդի բուռն արձագանքն ու ցնծությունն ամեն ինչ ասել է։ Ժողովրդի՝ փոփոխության ցանկությունը միայն մեկ մարդու չի վերաբերում, այլ ամբողջ համակարգին, քաղաքական մենաշնորհին եւ արդար ընտրություններով նոր համակարգի ստեղծմանը։ […]

Եղվարդցիները փողոցներ են փակում/տեսանյութ/

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում այսօր՝ ապրիլի 25-ի առավոտից կրկին ցույցեր են: Դպրոցականները դասադուլ են հայտարարել և միացել ցուցարարներին: Ցույցի մասնակիցները փողոցներ են փակել կաթվածահար անելով երթևեկությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված