25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 25, 2018

Մանվել Գրիգորյանը ցավակցում է

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից խոր վշտակցություն եմ հայտնում ապրիլի 23-ին մի խումբ սադրիչների նախաձեռնած պետականամերժ, հանցագործ արարքներին զոհ դարձած երկրապահ, զինվոր ազատամարտիկ Նվեր Հովհաննիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Նվեր Հովհաննիսյանը բացառիկ հայրենասեր անձնավորություն էր, որ ամբողջ կյանքը նվիրեց հայրենիքի ազատագրության համար պայքարին եւ զոհվեց […]

Հարմար տեղավորվելու ժամանակն է. «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները փոշմանել են

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը քվեարկել է Սերժ Սարգսյանի թեկնածության օգտին, սակայն նա այսօր միացել է քայլերթին: Լրագրողների հետ զրույցում Մանուկյանը նկատեց, որ այս անուշ օրը չարժե փչացնել կատարած քայլի մասին վերլուծություններ անելով: «Ես հիմա քայլում եմ ու չեմ կարող խոսել: Հետո այդ մասին հարցազրույց կտամ: Մի գուցե ես փոշմանել եմ, այո»,-նշեց պատգամավորը: ԱԺ […]

ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի կոչը

Կոչով դիմում ենք Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին, սոցիալական խմբերին, ողջ հասարակությանը: Ընթացող քաղաքական գործընթացներնանհրաժեշտ է անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ, երկխոսության հարթակ և բոլոր խնդիրները լուծել քաղաքական սեգմենտի ամբողջականմասնակցությամբ ու կոնսենսուսի ճանապարհով՝ բացառելով ատելության մթնոլորտի խորացումը և բռնության հավանական գործադրումը: Միայն այսկերպհնարավոր կլինի երկիրը դուրս բերել ստեղծված լարված իրավիճակից:     ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդ

«Պետք է հեռանան առանց մանիպուլյացիաների, առանց տրյուկների».Նաիրա Զոհրաբյան

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երփը Էրեբունի վարչական շրջանում է: Ցուցարարներին է միացել նաև ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց, որ իր ներկայացրած քաղաքական ուժը արդեն  իրենց կուսակիցներին համազգային շարժմանը միանալու կոչ է արել: «Մենք ունենք մեր մոտեցումները, մեր տեսլականը, բայց այսօր համաձայն ենք  Նիկոլ Փաշինյանի հետ, որ իշխանությունը […]

2 անձի մահվան ելքով վրաերթ Երևանի Արարատյան փողոցում. վարորդը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Արարատյան փողոցում երկու քաղաքացու վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ. վարորդը ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 24-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արարատյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել  հետիոտներ Գ.Աբովյանին և Ա.Չիլինգարյանին, որի հետևանքով  ստացած մարմնական վնասվածքներից վերջիններս մահացել են: […]

Ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 26-ին՝ ժամը  11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեբանական կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը: ԹԵՄԱ՝  ներքաղաքական զարգացումների հոգեբանական հետեւանքները:

«Ես անձամբ շնորհակալություն եմ հայտնել, որ չկրկնեց նախկինի սխալը»

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասում է, որ թեև Սերժ Սարգսյանը շատ փորձառու քաղաքական գործիչ է, սակայն Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ սխալ էր հիշեցնել «մարտի 1»-ը: «Թեև դրանից հետո արեց քայլ, որի համար ես անձամբ շնորհակալություն եմ հայտնել, այսինքն՝ չգնաց «մարտի մեկի» ու չկրկնեց նախորդի սխալը: Եվ սխալ էր 7-8 տոկոսի մասին ասելը»,-այսօր լրագրողների հետ […]

Հայաստանի իրավիճակի վերաբերյալ Կրեմլի դիրքորոշումը չի փոխվել

Ռուսաստանը ինչպես եւ ավելի վաղ հայտնել էր, կարծում է, որ Հայաստանում ընդդիմության շարունակվող բողոքի ակցիաները, երկրի ներքին գործն է եւ հույս ունի, որ իրավիճակն առաջիկայում կոնսենսուսի հիման վրա կկարգավորվի: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա նշել է, որ Հայաստանի իրավիճակի վերաբերյալ Կրեմլի դիրքորոշումը չի փոխվել: «Մենք ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի