Մի բան է Սերժ Սարգսյանի դեմ ցասումը, մի բան է Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ
«Նոր սերնդին պետք է լսել, տեղ տալ, բայց նրանք դեռ չեն հասկանում՝ ինչ է պետությունն իր բոլոր ատրիբուդներով: Մեր սերունդն ամեն ինչ տեսել է, ինչ ասես, տեսել ենք»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Ըստ նրա՝ պատգամավոր, «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ դրսի ուժերի հետ շփումներ ու հարաբերություններ են պետք: Հարցին, թե հնարավոր է, որ ամեն ինչ տրվի Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին, և իշխանությունները հեռանան, Կարեն Քոչարյանը պատասխանեց. «Այդպես չի լինի, այնուամենայնիվ օրակարգ է փոխվել. մի բան էր՝ մերժեք Սերժին, մի բան էր՝ Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ: Ես արդեն այսօրվանից կարդում եմ, որ կան մարդիկ, ովքեր ի սկզբանե Փաշինյանի կողքին էին, որ ես այսօր դուրս չեմ գալու փողոց, ես ուզում եմ, որ լինի ընտրություն, ընտրեմ նրան, ում ուզում եմ: Օրակարգ է փոխվել, նորից եմ ասում, մի բան է Սերժ Սարգսյանի դեմ ցասումը, մի բան է Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ»: