Մենք Նիկոլ Փաշինյանին առաջադրելու ենք որպես վարչապետ. Մարուքյան
Ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, որը միայն Սերժ Սարգսյանի հեռացումով չի հանգուցալուծվի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Եթե Սարգսյանից հետո ՀՀԿ-ն եւս չի հեռանում, որեւէ տեղաշարժ չի լինի: Հիմա պետք է տարվի համակարգային պայքար, որ ամբողջ համակարգը փոխվի»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
«Մենք Նիկոլ Փաշինյանին առաջադրելու ենք որպես վարչապետ, եւ մեզ պետք է 53 ձայն: Ես կարծում եմ՝ արդեն այդ ձայները կան, կա նման հնարավորություն․ եթե «Բարգավաճ Հայաստանը» եւ «Ելքը» միասին 40 մանդատ ունեն, 13 մանդատ էլ Հանրապետական կուսակցությունից կամ ՀՅԴ-ից պետք է լինի: Ես կարծում եմ՝ կարող ենք ստանալ այդ ձայները»,- ընդգծեց Մարուքյանը: