26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 3, 2018

«Եթե այսպես շարունակենք, Սևանա լճի վիճակը շատ վատ է լինելու»

Բնակլիմայական փոփոխություների ազդեցությունը Հայաստանի վրա ակնհայտ է, սակայն ովքեր որ պետք է անհանգստանան այդ մասին, կարծես թե, դրա վերաբերյալ չեն էլ մտածում։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը: Ինչպես հայտնի է, վերջերս բնապահպանները պնդում են՝ այս տարին չորային է լինելու և հավանական է՝ Սևանից ջրառ լինի, ինչը լճի համար, բնականաբար, […]

«Ապրիլյան պատերազմում մենք առյուծների կորցրինք»

«Ապրիլյան պատերազմում մենք առյուծների կորցրինք։ Բավական է մեկ առ մեկ հիշել այդ քաջերին, որոնք ոտքի կանգնեցին և զոհվեցին հայրենիքի համար», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։ Եղիազարյանը հիշեցրեց՝ Արցախյան ազատամարտի ժամանակ եղել է են դեպքեր, երբ մեր տղաները հետ են գնացել, բայց չանցած ժամեր՝ […]

Կլիմայական փոփոխությունների հետևանքները շտկելու համար ՀՀ-ին մեծ գումարներ են հատկացվել

  «ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների ազդեցության նվազեցմանն ուղղված և այլ ծրագրերով ընդհանուր առմամբ Հայաստանին է փոխանցվել մոտ 40 մլն դոլար։ 1995-2012 թթ․ ընկած ժամանակահատվածում 14 մլն 250 հազար դոլար է տրվել Հայաստանին, 2013-2015թթ` 4.854 մլն դոլար, 2016-2020 թվականների համար էլ մոտ 19 մլն դոլար․ այս գումարները հատկացվել են ՀՀ-ին կլիմայական փոփոխությունների հետևանքները շտկելու համար․ ինչպես տեսնում […]

Քեզ կարգի հրավիրիր․ Էրդողանը՝ Իսրայելի վարչապետին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Իսրայելի վարչապետի «Twiter»-ում կատարած այն գրառմանը, որտեղ Նեթանյահուն ասել էր, որ չի պատրաստվում խրատներ լսել Թուրքիայից, ում բանակը հրթիռակոծում է խաղաղ բնակչությանը։ (Նեթանյահուն նկատի էր ունեցել Սիրիայի Աֆրին շրջանի խաղաղ բնակչության հրթիռակոծումը Թուրքիայի օդուժի կողմից-խմբ)։  Էրդողանը, Ադանայում խոսելով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ժողովի ժամանակ, Նեթանյահուի վերաբերյալ ասել էր․ […]

Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ ապրիլի 4-ին ժամը 09.00-21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի` Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

«Մեր բանակում ռեֆորմներ են տեղի ունեցել» /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացում գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը պատմեց՝ Ապրիլյան պատերազմից հետո որոշ մտավորականների հետ միասին եղել է դիրքերում։ Մտավորականն ասաց՝ դիրքերից մեկում իր մտքավ մի բան է անցել․ թեև այդ իրավասությունը չի ունեցել, ամեն դեպքում, տղաներին ասել է, թե ինքը կարող է մեկին արձակուրդ ուղարկել։ «Ասացի՝ ինձ իրավունք է տրված մի շաբաթով մեկիդ […]

Ալիկ Սարգսյանը նշանակվել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է նշանակել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Ալիկ Սարգսյանը հանձնաժողովում կլրացնի Հրայր Թովմասյանի թափուր տեղը, ով խորհրդարանի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ:   Ապրիլի 3-ին պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստի մեկնարկին հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովում Հրայր […]

Մեր պայքարը լինելու է վճռական, հզոր. Փաշինյանը քայլում է դեպի Վանաձոր (տեսանյութ)

«Իմ քայլը» նախաձեռնության անդամները ուղևորվում են դեպի վանաձոր: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում քայլելիս լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ իրենք աննահանջ քայլում են իրենց երթուղիով, ապրիլի 13-ին հասնելու են Երևան՝ ներկա լինելու ԱԺ Բաղրամյան մուտքի մոտ՝ կասեցնելու Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը: «Մենք պլանավորում ենք դա անել […]

Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Նարեկ Հախնազարյանի և Ռուբեն Վարդանյանի հետ

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում հանդիպել է Հայաստանի վաստակավոր արտիստ, աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի, «100 կյանք» նախագծի և «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ։ «Հիանալի ընթրիք ընկերների և մեծ հայերի հետ», – Instagram-ի իր բլոգում գրել է Նարեկ Հախնազարյանը։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի