13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Մեր բանակում ռեֆորմներ են տեղի ունեցել» /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացում գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը պատմեց՝ Ապրիլյան պատերազմից հետո որոշ մտավորականների հետ միասին եղել է դիրքերում։

Մտավորականն ասաց՝ դիրքերից մեկում իր մտքավ մի բան է անցել․ թեև այդ իրավասությունը չի ունեցել, ամեն դեպքում, տղաներին ասել է, թե ինքը կարող է մեկին արձակուրդ ուղարկել։
«Ասացի՝ ինձ իրավունք է տրված մի շաբաթով մեկիդ արձակուրդ տանելու, ով որ ուզում է, թեղ ոտքի կանգնի: Ոչ մեկը ոտքի չկանգնեց։ Ես ոտքի կանգնեցի ու ծափահարեցի նրանց», – ասաց Մերուժան Տեր-Գուլանյանը։

Վերջինս նշեց՝ զինվորների մարտական ոգին անկոտրում էր, բայց նրանց մեջ մի անթաքույց տխրություն կար։

«Ասացին՝ մեր ընկերները գնացին, հետո այնպես եղավ՝ մեզ չթողեցին, որ վրեժը լուծենք, և տխրությունը դրանից է»,- պատմեց Մերուժան Տեր-Գուլանյանը։
Ըստ բանախոսի՝ հարկավոր է լավատես լինել, քանի որ մեր բանակում ռեֆորմներ են տեղի ունեցել, որոնք մեզ թույլ են տալիս եզրակացնելու, որ կունենանք այն բանակը, որը պատրաստ, զինված կլինի յուրաքանչյուր պահի։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ