25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քեզ կարգի հրավիրիր․ Էրդողանը՝ Իսրայելի վարչապետին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Իսրայելի վարչապետի «Twiter»-ում կատարած այն գրառմանը, որտեղ Նեթանյահուն ասել էր, որ չի պատրաստվում խրատներ լսել Թուրքիայից, ում բանակը հրթիռակոծում է խաղաղ բնակչությանը։ (Նեթանյահուն նկատի էր ունեցել Սիրիայի Աֆրին շրջանի խաղաղ բնակչության հրթիռակոծումը Թուրքիայի օդուժի կողմից-խմբ)։ 

Էրդողանը, Ադանայում խոսելով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ժողովի ժամանակ, Նեթանյահուի վերաբերյալ ասել էր․

«Նա ասում է, որ մեր զինվորներն Աֆրինում հրթիռակոծում են մարդկանց։ Հե ՜յ Նեթանյահու, դու շատ թույլ ես և խղճուկ։ Քեզ կարգի հրավիրիր։ Մենք պայքարում ենք ահաբեկիչների դեմ, սակայն քո հոգսը ահաբեկիչները չեն, քանի որ քո երկիրը ահաբեկչական պետություն է»:

Կարճ ժամանակ անց Իսրայելի վարչապետը «Twiter»-ի իր էջում, նորից պատասխանելով Թուրքիայի նախագահին, գրել է․

«Հյուսիսային Կիպրոսը օկուպացրած,  քրդական տարածքներ ներխուժած և Աֆրինում խաղաղ բնակչությանը կոտորած  պետությունը չի կարող  մեզ մարդկային արժեքների վերաբերյալ խրատներ  և դասեր տալ»։

Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական նոր լարվածության պատճառ է հանդիսացել Իսրայելի բանակի վերջին գործողությունները պաղեստինցիների դեմ։ Մարտի 30-ին պաղեստինցիները կազմակերպել են «Վերադարձի մեծ երթ» հակահրեական ակցիան։ Ակցիայի ընթացքում  բախումներ են տեղի ունեցել իսրայելցիների ու պաղեստինցիների միջև, ինչի հետևանքով զոհվել է ամենաքիչը  17 պաղեստինցի: Մինչդեռ տուժածների թիվը հասել է մոտ 1.500-ի: 

Աղբյուր`   ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ