25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ալիկ Սարգսյանը նշանակվել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է նշանակել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Ալիկ Սարգսյանը հանձնաժողովում կլրացնի Հրայր Թովմասյանի թափուր տեղը, ով խորհրդարանի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ:

 

Ապրիլի 3-ին պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստի մեկնարկին հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովում Հրայր Թովմասյանին կփոխարինի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը: «Ես համոզված եմ, որ պարոն Սարգսյանի ներգրավվածությունը` որպես նախկին ոստիկանապետ և շատ հարգարժան մարդ, մեր հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության վրա էական և լուրջ ազդեցություն կունենա: Շնորհավորում եմ, պարոն Սարգսյան»,- ասաց Կոստանյանը:

Մարտի 21-ին խորհրդարանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում ընտրեց Հրայր Թովմասյանին: Հրայր Թովմասյանին պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում փոխարինել է հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանը: Հանձնաժողովում ՀՀԿ խմբակցության անդամի տեղը թափուր էր մնացել Հրայր Թովմասյանի հեռանալուց հետո:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ