19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 20, 2018

Քարերը վերցնում էին որտեղից պատահի՝ գետնից.Անդրիաս Ղուկասյանի գործով վկա

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով դատավարությունը: Այսօրվա նիստում դատարանը հարցաքննվեց վկա Արտակ Մուրադխանյանին: Վկան նշեց, որ հավաքին միացել է Ազատության […]

Մենք ո՞նց կարող ենք այդ մարդկանց վստահել. Զուրաբյանը՝ «Ելք»-ին

««Մարտի մեկ»-ը կապված է Ազատության 88-ի շարժման հետ»,-այսօր «Ազատության» Ֆեյսբուքյան ասուլիսին ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ իրենք կարողացան վերադարձնել Ազատության հրապարակը ժողովրդին, սակայն քանի դեռ պատժված չեն «մարտի մեկի» հանցագործության կատարողները, կազմակերպիչները, այդ խարանը մնալու է մեր պետության վրա, և Ազատության հրապարակն էլ չի լինի նույնքան լիարժեք, ինչպիսին էր 88 […]

Ոստիկանները ծեծել են դատապարտյալին, քանի որ նա չի ընդունել մեղքը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ: ՀՔԾ-ից  հայտնում են, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գ. Բ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր վերաբերյալ քննված քրեական գործով առերես հարցաքննության նպատակով նշված ՔԿՀ-ից տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Տաշիրի […]

Թբիլիսիում Մեծ Լոռեցու ծննդյան օրը նշվեց տիկնիկային թատրոնի բացմամբ

Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: 2018 թվականի փետրվարի 19-ին, ավանդույթի համաձայն, թբիլիսահայերը այցելեցին հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, որտեղ ամփոփված է Մեծ Լոռեցու աճյունը: Մտավորականները, գրականության, մշակույթի և հասարակական գործիչները, մայր հայրենիքից օրվա առիթով ժամանած հյուրերը ծաղիկներով զարդարեցին Մեծ բանաստեղծի տապանաքարն ու այստեղ հանգչող ազգի արժանավոր զավակների շիրիմները: Մեծն […]

Եվրոպայում սառնամանիքներ են սպասվում. օդերեւութաբանների կանխատեսումը Հայաստանի մասով

Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում փետրվարի 22-ից սկսած սաստիկ սառնամանիքներ են կանխատեսվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նա տեղեկացրել է, որ արկտիկական ցուրտ օդային հոսանքները արևմտյան սիբիրից ներխուժում են Ռուսաստանի եվրոպական մաս, իսկ այստեղից դեպի Եվրոպա` հասնելով մինչև Իսպանիա և Պորտուգալիա։ Ըստ կանխատեսումների` Եվրոպայի […]

Ինչու՞ են ադրբեջանցիները միշտ հայտնվում անհարմար իրավիճակներում

«Ի՞նչ եք կարծում, եթե ձեր երկրի նախագահը տարածքային նկրտումներ է հանդես բերում Երևանի նկատմամբ, որի հիմնադրման 2800-ամյակը մենք նշելու ենք հոկտեմբեր ամսին, ինչպե՞ս կարող է Ղարաբաղի խնդիրը լուծվել»: Մի՞թե ադրբեջանցիները չեն հոգնել նմանատիպ պատասխաններից, երբ հասկանում են, որ առավել շահեկան կլիներ հարցն առհասարակ չտալ՝ հակառակ էֆեկտ չունենալու համար։ Վերջիններիս մոտ արդեն օրինաչափություն է դարձել ՀՀ […]

«Ատելությունը, բռնությունը, ահաբեկչության քարոզը պետք է լինի քրեորեն պատժելի»/տեսանյութ/

«Ահաբեկչության քարոզը և ֆինանսավորումը միջազգային պրակտիկայում համարվում են քրեորեն պատժելի»,-այսօր՝ փետրվարի 20-ին «Պատասխանատվության քրեականացում. Ահաբեկչության քարոզի կանխարգելո՞ւմ, թե՞ մահակ ընդդիմախոսների գլխին» թեմայով քննարկման ժամանակ  նշեց փաստաբան Արտաշես Խալաթյանը: Հայաստանում նման փոփոխությունը բխում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայից.«Ատելությունը, բռնությունը, ահաբեկչության քարոզ իրականացնելը որևէ կերպ չի կարելի ներկայացնել խոսքի ազատության պրիզմայի ներքո»,-ընդգծեց փաստաբանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Փոխնախարարն ազատվել է պաշտոնից

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Բորիս Դեմիրխանյանն ազատվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից: Դեմիրխանյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2016 թվականից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի