Ինչու՞ են ադրբեջանցիները միշտ հայտնվում անհարմար իրավիճակներում
«Ի՞նչ եք կարծում, եթե ձեր երկրի նախագահը տարածքային նկրտումներ է հանդես բերում Երևանի նկատմամբ, որի հիմնադրման 2800-ամյակը մենք նշելու ենք հոկտեմբեր ամսին, ինչպե՞ս կարող է Ղարաբաղի խնդիրը լուծվել»:
Մի՞թե ադրբեջանցիները չեն հոգնել նմանատիպ պատասխաններից, երբ հասկանում են, որ առավել շահեկան կլիներ հարցն առհասարակ չտալ՝ հակառակ էֆեկտ չունենալու համար։ Վերջիններիս մոտ արդեն օրինաչափություն է դարձել ՀՀ նախագահին ուղղել ամիսներով մշակված, բոլոր ռիսկերը հաշված ու ենթատեքստերով համեմված հարցեր և ստանալ մի այնպիսի պատասխան, որը ջուրն է գցում վերը թվարկած աշխատանքը։
Իսկ ինչու՞ է այդպես։ Ինչո՞ւ են ադրբեջանցիները միշտ հայտնվում անհարմար իրավիճակներում, երբ փորձում են առաջ տանել իրենց երկրի շահերը։
Մի կողմ թողնելով հայաստանյան կողմի պատրաստվածությունը և ադրբեջանցիների կանխատեսելիությունը՝ կարծում եմ՝ պատճառներից մեկն էլ այն է, որ վերջիններիս լիդերն ու իր շրջապատը առիթը բաց չեն թողնում իրենք իրենց ծիծաղի առարկա դարձնելու՝ արտահայտելով մտքեր, որոնք հոգեկան հավասարակշիռ մարդը չի կարող արտահայտել։
Ես պատկերացնում եմ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար Սադի Ջաֆարովի վիճակը, երբ վերջինս ՀՀ նախագահի կողմից Իլհամ Ալիևի խոսքերը զառանցանք համարելուց հետո ֆիքսեց ներկաների դեմքերի ժպիտները։
Արթուր Սահակյանի ֆեյսբուքյան էջից