26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 20, 2018

«Պահանջում ենք պատժել սրբաբիղծ Աթեշյանին» նախաձեռնությունը դիմելու է Մայր Աթոռին

«Պահանջում ենք պատժել սրբաբիղծ Աթեշյանին» Ֆեյսբուքյան նախաձեռնությունը շարունակում է ստորագրահավաքը: «Խնդրում ենք միանալ ստորագրահավաքին: Դիմում ենք բոլոր նրանց, ովքեր գտնում են, որ Աթեշյանը ժխտելով Մեծ Եղեռնը, սրբապղծում է Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը․․․Քաղաքացիական նախաձեռնությունը Ա․Աթեշյանին կարգալույծ անելու պահանջով դիմում է Մայր Աթոռին․․․»,-ասված է նրանց հայտարարության տեքստի մեջ: Նախաձեռնությունը պատրաստվում է այսօր ստորագրահավաքի արդյունքը ներկայացնել Մայր […]

Բնակիչների խնդիրը կլուծվի. նախարարը՝ Նուբարաշենից

Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը կառավարության նիստերին սխալ է: Այս տեսակետն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ դեռևս նման օրենսդրական կարգավորում չկա, որն արգելում է ՄԻ պաշտպանին մասնակցել կառավարության դռնփակ նիստերին: «Խոսքը վերաբերում է որոշումների ընդունման գործընթացի անկաշկանդ լինելուն: Ես չեմ կարծում, որ ՄԻՊ-ը որևէ ձևով կկաշկանդվի քննադատել կառավարությանը, եթե […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ փետրվարի 20-ին ժամը 10։00-13։00-ն կդադարեցվի Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի՝ Մոլդովական փողոցի  4/1, 9Ա, 50/1, 50/2, 50/3, 50/4, 50/5, 50/6, 56, 58, 60 համարների ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դանակահարված դպրոցականները տեղափոխվել են հիվանդանոց

Փետրվարի 19-ին, ժամը 16.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ենթանրակային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2001 թ. ծնված Վ. Ն.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Նույն օրը, ժամը 16.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2001 թ. ծնված […]

Միայն թե առանց հիստերիայի. Հայկական Ժամանակ

Փետրվարի 17-ին Վահրամ Ավագյան օգտատերը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որը դարձել է սոցիալական ցանցում քննարկվող թիվ մեկ թեման: Երիտասարդը նշել էր, որ փետրվարի 18-ին 25 տարեկան է դառնում և որոշել է ճոխ խնջույք անելու փոխարեն գումարն ուղղել բանակի որևէ կարիքի համար: Նա նաև հիշատակել էր բանակում լվացքի մեքենաների խնդրի մասին: Ֆեյսբուքում երիտասարդի վրա […]

Հայաստանի ՏՀՏ ոլորտի ձեռքբերումներն ու նվաճումները

Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում ընթացող ՏՏ համաշխարհային համաժողովի («WCIT 2018»-ը) շրջանակներում հայկական պատվիրակությունը` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ղեկավար կազմի գլխավորությամբ մասնակցել է կարևոր մի քանի պաշտոնական և գործարար հանդիպումների: Մասնավորապես, համաժողովի ընթացքում տեղի է ունեցել նախարարական կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում ներկայացվել են ՏՀՏ ոլորտում […]

Մենք այլ ճանապարհ չունեինք. Բակո Սահակյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ: 30 տարի է անցել այն օրից, երբ մեր ժողովուրդը միասնական ու միակամ ոտքի ելավ՝ իր վճռորոշ ձայնը բարձրացնելով հանուն մարդու […]

Բնակարանների գների հանելուկ Երեւանում. 168 Ժամ

2017 թվականին Երևանում վաճառվել է 10130 բնակարան: 2017 թվականին Երևանում կատարված բնակարանային առքուվաճառքների թիվը 2016 թվականի համեմատ’ աճել է 1943-ով կամ 24%-ով: Համեմատության համար նշենք, որ հանրապետության մասշտաբով բնակարանների առքուվաճառքների թիվն աճել է 2407-ով կամ 20%-ով: Այսինքն, բազմաբնակարան շենքերի շուկայի ակտիվացումը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է մայրաքաղաքով: Ավելին’ Երևանում բազմաբնակարան շենքերի առքուվաճառքի ցուցանիշն աճել է ոչ […]

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  լրատվական ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի