26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Միայն թե առանց հիստերիայի. Հայկական Ժամանակ

Փետրվարի 17-ին Վահրամ Ավագյան օգտատերը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որը դարձել է սոցիալական ցանցում քննարկվող թիվ մեկ թեման: Երիտասարդը նշել էր, որ փետրվարի 18-ին 25 տարեկան է դառնում և որոշել է ճոխ խնջույք անելու փոխարեն գումարն ուղղել բանակի որևէ կարիքի համար: Նա նաև հիշատակել էր բանակում լվացքի մեքենաների խնդրի մասին: Ֆեյսբուքում երիտասարդի վրա մեծ հարձակում է սկսվել, նրան ծաղրում են և ինքնափիարի համար քննադատում:

«ՀԺ»-ն ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե իսկապե՞ս զորամասերում առկա է լվացքի մեքենաների խնդիր, որ այսպես մտահոգության առիթ է դարձել:

– Պարոն Հովհաննիսյան, զորամասերում զինվորներն իրենց հագուստն ինչպե՞ս են լվանում: Լվացքի մեքենաներ կա՞ն, թե՞ զինվորները ձեռքով են լվանում իրենց հագուստը:

– Լվացքի մեքենաներ կան:

– Բոլոր զորամասերում կա՞ն:

– Այո: Ընդհանրապես, լվացքատուն հասկացություն կա բոլոր զորամասերում:

– Իսկ տեղյա՞կ եք, որ ֆեյսբուքում հիմա քննարկվում է մի երիտասարդի գրառումը, որ նշել է, թե սահման պահող զինվորը լվացքի մեքենա չունի և ցրտին ձեռքով է լվացք անում:

Ֆեյսբուքում շատ բան է քննարկվում: Հնարավոր է, որ զորամասերից մեկում լվացքի մեքենաներից մեկ-երկուսը փչացած լինի կամ մեկ այլ զորամասում համալրման կարիք լինի: Ոնց կարող է զորամասերում ընդհանրապես խնդիր չլինել: 

-ՊՆ-ն նման նախաձեռնություններին ինչպե՞ս է վերաբերվում: 

-Նայած նախաձեռնություն.եթե առանց հիստերիայի է՝ նորմալ: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ