26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 20, 2018

Սերժ Սարգսյանը շոկի է ենթարկել գրականագետին. 168 Ժամ

Հովհաննես Թումանյանի ծննդյան առիթով և գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Բուկինիստ» գրախանութ, որտեղ հանդիպում է ունեցել «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանի, «Զանգակ» հրատարակչության ղեկավար Սոկրատ Մկրտչյանի, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի և «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ: Հանդիպման ընթացքում նախագահը ներկաների հետ զրուցել է գրահրատարակչական աշխատանքի ձեռքբերումների […]

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, գետնաբքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Թալանում են բանկերը. Ժողովուրդ

Երեկ զինված հարձակում էր տեղի ու­նեցել Բաղրամյան 56 հասցեում գտնվող «ՎՏԲ-Հւսյաստան» բանկի մասնաճյուղ վրա: Օրաթերթի նախնա­կան տեղեկություններով՝ հարձակվողնե­րը եղել են երկու հոգի, ովքեր եղել են դի­մակավորված եւ ատրճանակով զին­ված: Նախնական տեղեկությունների համաձայն’բանկից հափշտակել են մոտ 8 միլիոն դրամ եւ փախուստի դիմել: Երեկվա դրությամբ ավազակային հար­ձակման հեղինակները չէին հայտնա­բերվել: Նկատենք, որ բանկերի վրա հարձակումները դարձել են […]

Ֆանտաստիկ խոզություն. Թռչկանը վերածել են աղբանոցի (ֆոտո)

Շատերն են հիշում, թե ինչպես մի քանի տարի առաջ բնապահպանների ու ակտիվ քաղաքացիների պայքարի շնորհիվ Թռչկանը պահպանեց իր  տեսքը ու որպես բնության հուշարձան  ստացավ իր անձնագիրը: Այս  ակցիաները նաև շատերի համար դարձավ Թռչկանը տեղը իմանալու պատճառ: Բացահայտվեց Թռչկանը, բայց  ինչպես ցույց է տալիս փորձը, մարդը ոչ թե գնահատում, այլ խեղում է միայն: Թռչկանը դարձավ կերուխումի […]

Սերժ Սարգսյանը առաջին անգամ բացում է խաղաքարտերը. Ժամանակ

Մենք այժմ բանակցություններ ենք վարում բոլոր շահագրգիռ կողմերի հետ Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցք ձևավորելու համար՝ Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Հայաստանը փաստացի առաջին անգամ հայտարարում է այդ նպատակի համար բազմակողմ բանակցություն վարելու մասին, թեև մանրամասներ Սերժ Սարգսյանը չի ներկայացնում: Ո՞ւմ հետ է Հայաստանը բանակցում, եթե խոսքը վերաբերում է «շահագրգիռ կողմերին»: Հայտնի է, […]

Պայթյուն Երեւանում․ տունը փլուզվել է, վնասվել 10 մեքենա, տարհանվել 14 մարդ

Փետրվարի 20-ին, ժամը 05:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են բնակարանի միջնապատերը և պատշգամբը՝ ամբողջությամբ, վնասվել են 2-րդ, 3-րդ […]

Նամակ Սերժ Սարգսյանին՝ թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց. Ժամանակ

Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը, ոին այս օրերին Հայաստանում էր եւ մաս­նակցում էր եղբոր սպանության գործով դատական նիստերին, Նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարարին՝ հետաքրքրվել, թե ինչու եղբոր որդուն՝ Նորիկ Սիմոնյանին բանակ չեն զորակոչել, որ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց»: Նորիկ Սիմոնյանն առանց բանակ զոիակոչվելու մի քանի շաբաթ առաջ […]

Պոլսի հայոց պատրիարքարանին է վերադարձվել «Սանասարյան հան» շենքի սեփականության իրավունքը

Հանրապետական շրջանում հայերից բռնագրավված բազմաթիվ անշարժ գույքերից մեկը՝ պատմական «Սանասարյան հանի» շենքը դատարանի որոշմամբ վերադարձվել է Պոլսի Հայոց պատրիարքարանին: Այս մասին գրում է Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» օրաթերթի կայքը՝ հղում անելով պատրիարքարանի իր աղբյուրներին: Պետության կողմից առգրավված և Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը հանձնված Սանասարյան հանի նկատմամբ սեփականության իրավունքը ետ ստանալու նպատակով պատրիարքարանը թուրքական դատարան էր դիմել […]

Տաս բան, որ պետք է անել Պահքի ժամանակ

1. Ուրախացեք (1 Թեսաղ. 5:16-18) 2. Ինչքան հնարավոր է շատ աղոթեք 3. Շաբաթվա մեջ եկեղեցի ավելի շատ գնացեք 4. Զղջացեք ձեր սխալների համար ու ապաշխարության ճամփեն բռնեք 5. Հետևեք ձեր առողջությանը, շատակերությամբ ձեզ վերք մի հասցրեք 6. Ձեր ներսը նայեք, որ ունայն բաների հետևից չընկնեք 7. Ուտելիքի մասին մի մտածեք 8. Շտապեք բարի գործեր անել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի