23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ֆանտաստիկ խոզություն. Թռչկանը վերածել են աղբանոցի (ֆոտո)

Շատերն են հիշում, թե ինչպես մի քանի տարի առաջ բնապահպանների ու ակտիվ քաղաքացիների պայքարի շնորհիվ Թռչկանը պահպանեց իր  տեսքը ու որպես բնության հուշարձան  ստացավ իր անձնագիրը:

Այս  ակցիաները նաև շատերի համար դարձավ Թռչկանը տեղը իմանալու պատճառ: Բացահայտվեց Թռչկանը, բայց  ինչպես ցույց է տալիս փորձը, մարդը ոչ թե գնահատում, այլ խեղում է միայն:

Թռչկանը դարձավ կերուխումի վայր, որտեղ իրենց հանգիստն են անցկացնում դպրոցների կոլեկտիվները, անհատները: Բայց իրենց հանգստից հետո շատերի համար վիրավորական է մաքրել տարածքը:

Թռչկանը աղտոտվածության մասին շատերն են բարձրաձայնում, որոշ էքսկուրսավարներ նույնիսկ խորշում են  զբոսաշրջիկի ցույց տալ աղբավայրի վերածված Թռչկանը:

“Երկու ֆրանսիացի զբոսաշրջիկների տարել էի Թռչկան: Տեսնելով ֆանտաստիկ խոզությունը նրանք ուղղակի ապշել էին, իսկ ես չգիտեի ինչ պատասխանել: Բայց նրանք կարճ և տակտով արտահայտվեցին. ,,Դուք չեք գնահատում ձեզ բաժին հասած հարստությունը,,- նշեց բնապահպան Լևոն Մարտիրոսյանը:

Իսկ Հայկ Բարսեղյանի նախաձեռնությամբ տարբեր մարզերից եկած երիտասարդները  փետրվարի 17-ին կազմակերպել են «Հիմնային շաբաթօրյակ»: Տասնյակ երիտասարդների միավորել էր բնության պահպանությունը ու մաքրությունը և

«Հրավիրում ենք բոլորի ուշադրությունը։ Վերջերս գնացել էինք իմ, ձեր, մեր բոլորիս Թռչկան ջրվեժ։ Ապշած էինք, մեր Թռչկանը դարձրել են քեֆ անելու աղբանոց՝ բեսետկաներով, խորովածանոցներով, աղբանոցներով ու անհասկանալի հուշակողոթողներով մի տեղ։

Երեկ լուրեր տարածվեցին, որ Թռչկանի շրջակայքում հնարավոր է ռեստորան սկսկեն կառուցել, սա չի լինի առաջին կամ վերջին լուրը․․․

Այս ամենը իմ ու քո, մեր ու ձեր բացթողման արդյունքն է։ Եթե մենք ամեն անգամ Թռչկան կամ այլ բնական հուշարձան այցելելուց, հրապարակային շաբաթօրյակ կազմակերպեինք, եթե մենք միշտ ցույց տայինք, որ այդ ամենը տեր ունի, մենք չէինք կանգնի այս անհեթեթ իրավիճակի առաջ»։ 

Շաբաթօրյակի ընթացքում  մաքրել են տարածքը, աղբի պարկերը տասնյակներով հավաքել են, բայց դեռ տարածքը մաքուր չի կարելի համարել, որովհետև ձյունը դեռ չի հալվել ու  էլի աղբ կա կուտակված: Երիտասարդները հրավիրում են Բնապահպանության նախարարության ուշադրությյունը:

g 27972313_2021267271420412_5129767482923450070_n 27971775_2021267328087073_9093125176246928345_n 27971654_2021277441419395_3389784256641616649_n

Լուսանկարները՝ SOS ֆեյսբուքյան էջից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ