Նամակ Սերժ Սարգսյանին՝ թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց. Ժամանակ
Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը, ոին այս օրերին Հայաստանում էր եւ մասնակցում էր եղբոր սպանության գործով դատական նիստերին, Նամակ է գրել նախագահ Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարարին՝ հետաքրքրվել, թե ինչու եղբոր որդուն՝ Նորիկ Սիմոնյանին բանակ չեն զորակոչել, որ «թուրք սպանելու փոխարեն հորը սպանեց»: Նորիկ Սիմոնյանն առանց բանակ զոիակոչվելու մի քանի շաբաթ առաջ զինգրքույկ է ստացել: Արամ Սիմոնյանի խոսքով՝ ամենայն հավանականությամբ, իր եղբայրն է գումար տվել եւ որդուն ազատել բանակից: Այդ փաստն ապացուցող ձայնագրություն էլ կա, որտեղ Մանուկ Սիմոնյանն ասում է, որ որդին դեռ կհասցնի իր ծառայությունը մատուցել հայրենիքին:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: