25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 6, 2018

«Սասնա ծռեր»-ի անդամներից երեքը վատացան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը: Դատարանը գտնվում է գրավոր ապացույցների ուսումնասիրման փուլում: Մինչ մեղադրող դատախազը ընթերցում է ապացույցների արձանագրությունները «Սասնա ծռեր»-ի անդամները զրուցում են իրար հետ: Հովհաննես Հարությունյանը քնած է, իսկ Արամ Մանուկյանը  պարբերաբար փոխում է տեղը և շփվում ընկերների հետ: Մեղադրող դատախազը արագ ընթերցում է […]

Երբ եւ ում հետ է խոսում Աստված

Ես խոսում եմ լսող ականջին. մոտենում` սպասող սրտին: Երբեմն կարող է այնպես լինի, որ բնավ չխոսեմ, բայց այդ ժամանակ է, որ պարզորեն պիտի սպասես Իմ ներկայությանը` գիտակցելու համար, որ ես քեզ հետ եմ: Մտաբերիր մարդկանց այն բազմությունը, որ խռնվում էր Իմ շուրջը, երբ Ես երկրի վրա էի. նրանցից ամեն մեկը մի կարոտություն ու մի պահանջ […]

Բթացնում են զգոնությունը

Ադրբեջանում տեղի ունեցած, պատկերավոր ասած, ամեն փռշտոցից հետո «Ֆեյսբուքի» հայկական տիրույթում կարծես «լավ տոնի» նշան է սկսել համարվել պատերազմական գործողություններ կամ դրանց հավանականության մեծացում գուժելը, ինչը բնականաբար արվում է բարի նպատակներով, սակայն նաև օբյեկտիվորեն հարուցում որոշակի լարում մեր հասարակության ներսում։ Ակնհայտ է, որ Ադրբեջան անվանումով հայտնի կազմավորման հետ մենք արդեն երկար ժամանակ է այս կամ […]

Էդմոն Մարուքյանն ահազանգում է. ԱԺ-ում խախտում է եղել

 «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԱԺ  նստաշրջանի մեկնարկին ահազանգեց սահմանադրական օրենքի խախտման մասին։ Երեկ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջինից երկրորդ ընթերցում քննարկման է ներկայացվել Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը։ Կառավարության ներկայացուցիչն առաջարկել է փոփոխություններ կատարել Քաղաքացիական դատավարության օրենսգրքում՝ փաստաբանների նկատմամբ սանկցիաներ կիրառելու մասով և առաջարկվել է փաթեթում ներառել Քրեական և Վարչական դատավարության օրենսգրքերը, և  առաջարկին հավանություն […]

Հոլանդիան հետ է կանչել Թուրքիայում իր դեսպանին

Հոլանդիայի արտգործնախարարությունը Անկարա վերադառնալու թույլտվությունից զրկված իր դեսպանին պաշտոնապես հետ է կանչել:  Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ Նիդերլանդները հրաժարվել է նաև նոր դեսպան նշանակելու Թուրքիայի առաջարկից: Նիդերլանդների արտգործնախարարության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Վերջին շրջանում Թուրքիայի և Հոլանդիայի միջև ընթացել են բանակցություններ տարբեր մակարդակներով, որոնք, սակայն, ներկա փուլում երկկողմ հարաբերությունների կարգավորման որևէ հեռանկար չեն ապահովում: Այդ […]

Ապօրինի պետական նմուշի դիպլոմներ տրամադրելու դեպքեր են բացահայտվել

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում նոր քրեական գործ է հարուցվել «Գյումրու պետական քոլեջ»-ի աշխատակիցների կողմից  պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ դեպքի կապակցությամբ: ՌԴ բնակիչներ Ի. Ռ.-ն և նրա կինը`  Ա. Բ.-ն, նախնական համաձայնությամբ, վերջինիս դստերը «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ում  ընդունելու, ընթացիկ և ավարտական քննություններին դրական գնահատականներ ապահովելու և մասնագիտական որակավորման փաստը հավաստող դիպլոմ ստանալու նպատակով 2015-2016 […]

Ալեքսանյանը նեղսրտել է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նեղացած է լրատվական կայքերից։ Այսօր խորհրդարանում լրագրողներին նա ասաց, որ սխալ ինֆորմացիա է տարածվել իր ընտանիքին պատկանող տեքստիլ արտադրության մասին:   «Գրել եք, որ մեր տեքստիլ արտադրությունը գնացել է Ռուսաստան ու թանկացման պատճառով դուրս է եկել։ Ոչ մի բան էլ չի եղել», – նշեց Ալեքսանյանը։    

Գնդապետի հրատապ հայտարարությունը /տեսանյութ/

Իննը ամիս առաջ կալանավայրից ազատ արձակված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը հայտարարում է` իր նկատմամբ հետապնդումներ են սկսվել և չի բացառվում , որ կրկին ինչ որ մեղադրանքով քրեական գործ հարուցեն: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանը ընդգծեց, որ կալանավայրից դուրս գալու օրից իրեն հետևում են: Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված […]

Աշխարհագրության ուսուցչի դեր է ստանձնել կառավարությունը. Զոհրաբյան

««Ծառուկյան» դաշինքը ներկայացրել էր Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու հարցը՝ առաջարկելով հանել ռեյտինգային ընտրակարգը: Բնականաբար, կառավարությունը տվել է բացասական եզրակացություն»,-այսօր խորհրդարանում նիստերի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ կառավարության հիմնավորումը լուրջ չէ, ծիծաղելի է. «Աշխարհագրության ուսուցչի դեր է ստանձնել կառավարությունը ու տարբեր երկրների փորձերի մասին տեղեկատվություն է տրամադրել»,-ասաց նա՝ դիմելով բոլոր քաղաքական ուժերին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված